ՋԱՎԱՀԻՐ․ է՜ է, դու էլ դալլաք, դալլաք։ Իմ երեխան չի առողջանալ, քանի որ չար ոգին այս տանն է։
ԶԱՌՆԻՇԱՆ․ Անիծվի նա։ Գլուխս կորցրել եմ, չգիտեմ ի՛նչ անեմ, ում դիմեմ։ Այն անիծված չոլախ Միանսազն էլ ամեն օր գալիս գնում է, մի բան չի կարողանում անել:
ՋԱՎԱՀԻՐ. Ես հազար անգամ ասել եմ, էլի ասում եմ, կախարդուհի Միանսազը իր հնարքներով մեզ օգնել չի կարող։ Չար ոգու ճարը մեկ է ու մեկ, ուրիշը չկա։ Եկ, քարը փեշիցդ թափիր, թող, որ անենք։ (Աջ ու ձախ նայելով, դուրս է բերում գրպանից թղթի մեջ փաթաթած մի մի կտոր մկնդեղ և ցույց է տալիս): Այ, տե՛ս պատրաստ է։
ԶԱՌՆԻՇԱՆ. Այդ ի՞նչ է:
ՋԱՎԱՀԻՐ. Մկնդեղ։
ԶԱՌՆԻՇԱՆ. (Վախեցած): Հեռացրու աչքիցս։ Դու ուզում ես, որ Մուրադը քեզ էլ, ինձ էլ կենդանի-կենդանի թաղի՞։
ՋԱՎԱՀԻՐ. (Համոզիչ եղանակով): Սկեսո՜ւր։
ԶԱՌՆԻՇԱՆ․ Ոչ, ոչ, այդ անկարելի է։
ՋԱՎԱՀԻՐ. Մուրադը չի իմանալ, ոչ ոք չի իմանալ, հավատաք: Տես, ասեմ, միանգամից չենք տալ, ամեն օր քիչ-քիչ կգցենք կերակրի մեջ, կուտե, օր-օրի վրա կհալվի և մի օր, վերջապես, մենք էլ կազատվենք, ինքն էլ։ Նրա համար մեռնելն ապրելուց լավ է:
ԶԱՌՆԻՇԱՆ․ Ես հոգուս վրա այդպիսի մեծ մեղք վերցնել չեմ կարող, թո՛ղ ինձ։ ՋԱՎԱՀԻՐ.
ՋԱՎԱՀԻՐ. Լավ, դու գիտես, (Մկնդեղը դնում է գրպանը): Դե, դու գնա երեխաների մոտ, նրանք մենակ են։ Ես ուզում եմ հիվանդի համար շորվա եփել։
ԶԱՌնԻՇԱՆ․ Գնում եմ։ Աստված ինքը մեզ փրկե ու ազատես (Գնում է խորքի աջակողմյան դներով):