Էջ:Shirvanzade, Collection works, vol. 7.djvu/28

Այս էջը հաստատված է

ԱՐԱՐՎԱԾ ԵՐԿՐՈՐԴ


Տեսարանը ներկայացնում է ամառանոցի ներսը:

Մի մեծ սենյակդ թեթև կահավորված: Խորքում երկու լուսամուտներ, մեջտեղ դռներ դեպի այն պատշգամբը, որ Ա. արարվածում կազմում էր բեմի աջ կողմը: Հեռու երևում են պարտեղի ծառերի գագաթները: Ավելի հեոու՝ ժայռեր: Աջ պատի մեջ երկու դռներ, որոնցից առաջինը տանում է Սամոոնի սենյակը, երկրորդը Արմենուհու բուդուարը: Ձախ պատիփ մեջ ևս երկու դռներ, որոնցից առաջինը տանում է մի ընդհանուր մուտք—իսկ երկրորդը՝ Եղիսաբեթի սենյակը:

Բեմի խորքում, աջ լուսամատի առջև դաշնամուր, ձախ լուսամատի աոջև մի կլոր սեղան, վրեն վայրի ծաղիկների մի փունջ: Ձախ պատի առջև, երկու դռների միջև գահավորակ և մի քանի թեթև կիսաբազկաթոռներ: Լուսամուտների
վրա սպիտակ վարագույրներ:

Խորքի դռներն ու լուսամուտները բաց են:

ՏԵՍԻԼ 1


ԿՈՍՏԱՆԴԻՆ և ՍՏԵՓԱՆ


ԿՈՍՏԱՆԴԻՆ. Վերադառնում է առավոտյան զբոսանքից խորքի դռներով: Հագնված է այնպես, ինչպես առաջին արարվածում): Շատ ուրախ եմ, որ դուք վճռել եք մի քանի