Էջ:Shirvanzade, Collection works, vol. 7.djvu/313

Այս էջը սրբագրված է

ՀՐԱԶԴԱՆ. Ասա նրանց, որ թե գեներալը և թե ես հակառակ ենք կանանցից կամավորներ ընդունելուն։ ՍԱՔՈ. Ասել եմ շատ անգամ, բայց նրանք շարունակ հետևում են մեզ։ (Հետ նայելով): Ահա նրանք։ Գալիս են անձամբ խնդրելու։

ՏԵՍԻԼ 7

ՆՈՒՅՆՔ և ՏԱՏԻԱՆԱ. ՍԿՎՈՐՑՈՎԱ ու ԳԱՅԱՆԵ ՇԱՀԻՆՅԱՆ, որ

գալիս են բեմի խորքից:

ՀՐԱԶԴԱՆ. Ի՞նչ եք կամենում։ ՏԱՏ. ՍԿՎՈՐՑՈՎԱ. (Մոտ 22—23 տարեկան օրիորդ է՝ կամավորի համազգեստով: Ձեռները դրած է վերարկուի գրպանները): Զենք։ ԳԱՅԱՆԵ ՇԱՀԻՆՅԱՆ. (Մոտ 22—23 տարեկան օրիրոդ է՝ կամավորի շրջազգեստով: Ձեռները դրած է վերարկուի գրպանները): Զենք։ ՀՐԱԶԴԱՆ. Կինը ստեղծված է գթության և ոչ արյունահեղության համար։ ՏԱՏԻԱՆԱ ՍԿՎՈՐՑՈՎԱ. Գթության քույրեր շատ կան. իսկ մենք ուզում ենք արյունով սրբագործել այն գաղափարը, որ մեզ բերել է այստեղ։ ՀՐԱԶԴԱՆ. Ո՞րն Է այդ գաղափարը։ ՏԱՏԻԱՆԱ ՍԿՎՈՐՑՈՎԱ. Ստրկի ազատությունը բռնության շղթաներից։ ԳԱՅԱՆԵ ՇԱՀԻՆՅԱՆ. Բռնաբարված մայրերի և պղծված աղջիկների վրեժը։ Տ. ՍԿՎՈՐՑՈՎԱ. Հանուն քաղաքակրթության և մարդկային իրավունքների։ ՀՐԱԶԴԱՆ. (Սկվորցովային): Օրիորդ, դուք ռուս եք։ Դեռ մի փոքր հասկանալի է ձեր ընկերուհու ցանկությունը մեր շարքը մտնելու. Նա հայ է։ Իսկ դուք ի՞նչ կապ ունիք մեր գործի հետ։ Տ. ՍԿՎՈՐՑՈՎԱ. Պարոն հազարապետ, թշվառությունը ոչ ազգություն ունի, ոչ հայրենիք։ Ես շատ եմ կարդացել