Էջ:Shirvanzade, Collection works, vol. 7.djvu/32

Այս էջը հաստատված է

ԵՂԻՍԱԲԵԹ. (Արագ ոտքի կանգնելով): Օ՜յ, տեսեք, որ առանց ինձ չկշռեն։ Այդ գյուղացիները խաբեբաներ են։ Գնա՛, սուրճ բեր տիկինների համար։ (Գնում է ձախ կողմի առաջին դռներով):


ՏԵՍԻԼ 4


ԱՐՄԵՆՈԻՀԻ, ՍԻՐԱՆՈԻՑՇ և ՎԻՐԳԻՆԵ, մերթ ընդ մերթ ՄԵԼԱՆԻԱ


ՍԻՐԱՆՈՒՅՇ. Կարդացի ձեր տված վեպը:
ԱՐՄԵՆՈԻՀԻ. Հավանեցի՞ք։
ՍԻՐԱՆՈՒՅՇ. Ես հավանեցի միայն այն առաքինի կնոջը, որին մի խելագար ուզում էր զրկել օրինական ամուսնուց։
ԱՐՄԵՆՈԻՀԻ. Իսկ այդ օրիորդին, որին խելագար անվանեցիք, չե՞ք
կարեկցում։
ՍԻՐԱՆՈՒՅՇ. Ամենևին:
ՎԻՐԳԻՆԵ. (Ձանձրույթի նշաններ է անում):
ԱՐՄԵՆՈԻՀԻ. Չէ՞ որ նա անհույս սիրուց իրան ժայռից գցում է իր սիրեցյալի ոտների տակ և կտոր-կտոր լինում։
ՍԻՐԱՆՈՒՅՇ. Ի՞նչ իրավունք ուներ մի օրիորդ սիրահարվելու ամուսնացած մարդու վրա։
ԱՐՄԵՆՈԻՀԻ. Ասում են սերն իրավունքներ չի ճանաչում, տիկին։
ՎԻՐԳԻՆԵ. Անառակ սերը, իհարկե, չի ճանաչիլ:
ԱՐՄԵՆՈԻՀԻ. (Սիրանույշին): Հավանո՞ւմ եք այստեղի բնությունը։
ՍԻՐԱՆՈՒՅՇ. Շատ էլ չէ, զառիվայրեր շատ կան, կառքով զբոսնելը վտանգավոր է։
ՄԵԼԱՆԻԱ. (Երեք գավաթ սուրն և շաքարահաց է թերում, դնում է սեղանի վրա և գնում է միևնույն, այսինքն՝ ձախ կողմի առաջին դռներով):
ԱՐՄԵՆՈԻՀԻ. Իսկ ձեր ամուսինը հիացած է։
ՎԻՐԳԻՆԵ. (Մի բաժակ սուրն վերցնելով): Ա՛խ, դո՛ւ արդեն խոսե՞լ ես նրա հետ բնության մասին մինչև անգամ։