Այս էջը սրբագրված է
ԱՐԱՐՎԱԾ ԶՈՐՐՈՐԴ
Երրարդ արարվածի սենյակն ու նույն կահ-կարասին
ՏԵՍԻԼ 1
ՆԻԳԱՐ և ԱՐՓԵՆԻԿ
Գալիս են ձախ կողմի դռնով: ԱՐՓԵՆԻԿ. Վերջապես աստված լսեց այս քան տարիների մեր աղերսանքներն ու մեզ ազատեց թուրքի լծեն։ ՆԻԳԱՐ. Սիրտս տրաքում էր այդ փոսի մեջ։ Մութ, խոնավ, մկներով ու որդերով լի։ Ինչ վատ բան է լույսից զրկվելը։ Տեր աստված։ (Հառաչելով մոտենում է լուսամուտներից մեկին): ԱՐՓԵՆԻԿ. Իսկ դրսի ձայները, Նիգար, ձայները։ Կարծես երկիրը քարուքանդ էր լինում մեր գլխի վրա։ Հրացանների պայթյունից երեխաներիս լացն անգամ չէր լսվում։ Ահ, սարսափելի էր, սարսափելի։ Երանի շուտով վերջանար այդ պատերազմը: ՆԻԳԱՐ. Ես բոլորովին չէի սարսափում։ Ես ցավում էի միայն, որ աչքովս չէի տեսնում՝ ինչ է կատարվում դրսում։ Գիտես, Արփիկ, եթե ինձ դուրս թողնեին ու ձեռքս զենք