Էջ:Shirvanzade, Collection works, vol. 7.djvu/353

Այս էջը սրբագրված է

ԳԱԼՈ․ Ո՞վ։ Ահա նա, մայրս։

ՍԱԹԵՆԻԿ. Ե՞ս։

ԳԱԼՈ, Այո, դու, մայր։ Դու կարող էիր պահել իմ հորն սպանողների ձեռքը, ինչպես ես պահեցի իմ հոր ձեռքը քո ամուսնու դեմ։ Եվ դու այդ չարիր։

ՍԱԹԵՆԻԿ․ Մեղավոր եմ, զգում եմ։

ԳԱԼՈ. (Դառնաիով Հռազդանին ու Տիրանին): Իսկ դուք կարող էիք Ջեմալ-բեյին շղթայակապ գերի վերցնել, հանձնել՝ ում դատին ևս կամենայիք, աքսորել, վերջապեր նույիսկ կախաղան բարձրացնել, միայն իմ աչքերից հե¬ ռու։ Բայց դուք այդ չարիք։ Դուք նրան սպանեցիք այնտեղ, հրապարակի վրա, ամբոխի հրճվանքի, քրքիջների տակ։ Եվ ես ստիպված էի լռել։ Լռել, որպեսզի չասեք, թե ես քուրդ եմ և դավաճանում եմ ձեր գործին։

ՏԻՐԱՆ, ներիր, Գալո, ես եմ մեղավոր։ Ջեմալ֊բեյն սպանվեց իմ հրամանով, որովհետև նա այն լպիրշ Անթարի համար էր եկել առևանգելու ահա նրան (Ցույց է տալիս Նիգարի վրա):

ԳԱԼՈ․ Ահ, ես ոչ ոքի չեմ դատապարտում։ Ո՞վ գիտե, գուցե ես ևս նույնն անեի, եթե ձեր տեղը լինեի։ Չէ՞ որ Ջեմալրեյը թշնամի էր, և զորեղ թշնամի։ Բայց չեմ կարող թաքցնել, որ այն վայրկյանին, երբ քո ընկերոջ դաշույնը խրվեց նրա կրծքի մեջ, ես ակամա զգացի զզվանք դեպի ամենքդ։ Եվ այժմ ես ասում եմ ամենքիդ։ (Երեսը դարձնում է):

ՍԱԹԵՆԻԿ. (Սրտատրոփ): Ամենքի՞դ։ Եվ ի՞նձ, ուրեմն։

ԳԱԼՈ․ Եվ քեզ։

ՍԱԹԵՆԻԿ․ Ահ։ (Թուլացած նստում է թախտի վրա):

ՆԻԳԱՐ․ (Մեկուսի): Ինչ համակրելի է նա այժմ։

ԳԱԼՈ. Ես այժմ ձեզնից յուրաքանչյուրի ձեռքի վրա իմ հոր արյունն եմ տեսնում։ Ահա ինչու ես չեմ կարող մնալ ձեր մեջ։ Մնացեք բարով։ (Շուռ է գալիս գնալու, իսկույն կանգ է առնում): Մի խոսք ևս։ Խնդիրը ձեզ է վերաբերում։ Դուք այժմ հրճվում եք ձեր հաղթությամբ։ Կաղերսեի աստծուն, որ ձեր ուրախությունն անվերջ լինի։ Բայց,