Էջ:Shirvanzade, Collection works, vol. 7.djvu/37

Այս էջը հաստատված է

չհասկացա. միայն նրա ասելու ձևը, դեմքը, ձայնը այնքան կոպիտ էին, որ մնացի ամոթահար Վառլամյանի առջև։ Պետք է ասել, որ առհասարակ վերջերս նա իմ դեմ ինչ-որ թշնամական դիրք է բռնել։ Ապրելով իմ տանը, նա կրում է իմ դեմ մի անհասկանալի ոխ: Այդ ես համբերել չեմ կարող, լսո՞ւմ ես, չեմ կարող։ (Ուզում է գնալ):

ԱՐՄԵՆՈՒՀԻ. Սպասի՛ր։ Քո խոսքերն ինձ ապշեցնում են։ Իմ հայրը ո՛չ չար մարդ է, ո՛չ անտակտ։ Եթե արդարև նա քեզ վիրավորել է, կնշանակի մի պատճառ ունի և, անկասկած, լուրջ պատճառ։
ՍԱՄՍՈՆ. Ես չգիտեմ և չեմ էլ հետաքրքրվում նրա պատճառներով. գիտեմ միայն, որ եթե այդպես շարունակվի, ստիպված կլինեմ... (Զսպում է իրան):
ԱՐՄԵՆՈԻՀԻ. (Գուշակելով): Դուրս անել նրան քո տնից, այնպես չէ։ Շա՛տ լավ. տունը քոնն է, ունիս իրավունք։ Բայց լսիր առանց քո սպառնալիքի էլ իմ հայրը կհեռանա քո տնից։ Արդեն նա ինքը վաղուց էր ուզում հեռանալ. ե՛ս չէի թnղնпւմ: Վաղը նա այլևս քեզ չի անհանգստացնիլ. բավակա՞ն ես։
ՍԱՄՍՈՆ. Ես չեմ ուզում, որ մարդիկ ասեն, թե Ալադյանն իր աներոջ վերաբերմամբ եղել է անքաղաքավարի։ Միայն ինձ թվում է, որ մեր փոխադարձ հարաբերություների մեջ երրորդ անձի մասնակցությունն ավելորդ է։
ԱՐՄԵՆՈՒՀԻ. Աա՜ , այդպե՞ս է, կեցցե՛ս, կեցցե՛ս։ Ես վաղուց էի փափագում լսել այդ քեզանից։ Շատ բարի, իմ հայրը կհեռանա քո տնից, և դու երբեք չես տեսնիլ նրա երեսը։ Բայց կան և ուրիշ անձնավորություններ, որ ավելի են խառնվում մեր փոխադարձ հարաբերությունների մեջ, քան իմ հայրը։ Այդ քո մայրն է և քո քույրը։ Դու էլ նրանց հեռացրու, համաձա՞յն ես։
ՍԱՄՍՈՆ. (Զարմացած): Ի՞նչ, ես բաժանվեմ իմ ծնողի՞ց:
ԱՈՄԵՆՈԻՀԻ. Ինչո՞ւ չէ. չէ՞ որ ես բաժանվում եմ իմ ծնողից։
ՍԱՄՍՈՆ. Դու կին ես, ես այր. դու ես եկել իմ մոր տունը և ոչ նա՝ քո տունը։