Էջ:Shirvanzade, Collection works, vol. 7.djvu/372

Այս էջը սրբագրված է

կանտորներ, ինժեներներ, հազարավոր բանվորներ եմ կառավարել։ Հիմա քո ազգի գործերը ի՞նչ են, որ ես իմ աստվածատուր խելքով չկարողանամ կառավարել: Չէ, Նազաննա Բողգանովնա, դու ինձ լավ չես ճանաչում: Թող մին այս ճառն ասեմ, լսեն ու կտեսնես։ Հը՛, թե բան չունես ասելու, թող որ գործս վերջացնեմ։


ՆԱԶԱՆԻ. Բան ունեմ ասելու, զուր չեմ եկել։

ՄԻՔԱՅԵԼ. Դե շո՛ւտ արա, ասա տեսնեմ։

ՆԱԶԱՆԻ. Ես վճռեցի այս չիքիլան գեն գցել ու շլյապա գնել։

ՄԻՔԱՅԵԼ. Ըմբո՛։ Այդպես հանկա՞րծ:

ՆԱԶԱՆԻ. Հանկարծ չէ, վաղուց էի ուզում, բայց ամաչում էի։ Հիմա աեսնում եմ, որ ոչ ոք չի ամաչում, ես էլ վճռեցի չամաչել։

ՄԻՔԱՅԵԼ. Լավ, շատ լավ, բայց մին ինձ ասա, քանի՞ տարեկան ես։

ՆԱԶԱՆԻ. Ե՞ս:

ՄԻՔԱՅԵԼ. Հրամանքս, հենց դու տեղովդ մին։

ՆԱԶԱՆԻ. (Տատանվելով), Միաս չէ, ծնվելուս օրը մոռացել եմ:

ՄԻՔԱՅԵԼ. էլի՞...

ՆԱԶԱՆԻ. Պետք է որ մոտ երեսուն ու հինգ տարեկան լինեմ։

ՄԻՔԱՅԵԼ. (Фոթկում է):

ՆԱԶԱՆԻ. Ինչո՞ւ ես ծիծաղում։

ՄԻՔԱՅԵԼ. Ինչպե՞ս չծիծաղեմ, մեծ որդիդ քսան ու հինգ տարեկան է, ուրեմն դու տասը տարեկան հասակո՞ւմդ ես ծնել նրան: Չէ, բարձրացիր։

ՆԱԶԱՆԻ. Լավ, թող լինեմ երեսունյոթը տարեկան: Մե՞ծ բան է։

ՄԻՔԱՅԵԼ. Բարձրացիր։

ՆԱԶԱՆԻ. Երեսուն ու ինը։

ՄԻՔԱՅԵԼ. Մի քիչ էլ բարձրացիր։

ՆԱԶԱՆԻ. (Բարկանալով): Լավ, հո քառասուն տարեկան չեմ։

ՄԻՔԱՅԵԼ. Մեղա՜ աստծո, ո՞վ է ասում։ Անցի՛ր։

ՆԱԶԱՆԻ. Դե լավ, ձեռը վերցրու, ինչքան որ կա՝ կա:

ՄԻՔԱՅԵԼ. Ուղիղ քառասուն ու չորս տարեկան ես: Լավ, ամոթ չէ՞ այդ հասակում գլուխդ բաց անել։