Էջ:Shirvanzade, Collection works, vol. 7.djvu/376

Այս էջը սրբագրված է

աշխատակիցներին կհյուրասիրեմ և կսովորեցնեմ, որ նրանք քեզ մի լավ լրագրերում: Այնպես շշպռեն լրագրներում ամոթից տնից դուրս գալ չկարողանաս:


ՄԻՔԱՅԵԼ․ Ադա, մատռաբա՛զ, այդ ինչե՜ր ես ասում։

ՄԱՏԹԵՈՍ. Հապա՛. ինձ լավ ճանաչիր։

ՄԻՔԱՅԵԼ. Ճանաչում եմ, դու քո մոր հարազատ զավակն ես: Դե լավ, կորիր գնա՛։

ՄԱՏԹԵՈՍ. Ո՞րտեղ գնամ, Իտա՞լիա։

ՄԻՔԱՅԵԼ. Չէ՛, դո՛ւրս գնա, դո՛ւրս:

ՄԱՏԹԵՈՍ. Չեմ դուրս գալ այստեղից, մինչև որ չասես «այո» կամ «ոչ»:

ՄԻՔԱՅԵԼ. Լա՛վ, լա՛վ. հերիք է, գլուխս մի ցավացնիր:

ՄԱՏԹԵՈՍ. Ուրեմն վաղը անձնագիր վերցնե՞մ։

ՄԻՔԱՅԵԼ. (Զայրացած): Վերցրո՛ւ, վերցրո՛ւ, ինչ ուզում ես՝ արա, միայն թե ազատիր օձիքս, (Մեկուսի): Վա՜յ, չի թողնելու, որ այդ զահրումարը վերջացնեմ։ (ՈՒզում է շարունակել իր զբաղմունքը):


ՏԵՍԻԼ 3





ՆՈՒՅՆՔ և ՀՄԱՅԻԼ



ՀՄԱՅԻԼ. (Գալիս է աջ կողմի դռներով: Թուխ-թուխ դեմքով է, օրիորդ է, բավականին գեր: Հագած է ժամանակի տարազով՝ չափազանց նեղ և բավական կարճ շրջազգեստ այնքան նեղ. որ դժվարությամբ է քայլում): Պապա՛, ինձ ձեռաց երկու հարյուր ռուբլի տուր:

ՄԻՔԱՅԵԼ. (Գրիչը բարկացած ձգելով սեղանի վրա): Հիմա էլ դո՞ւ: Անիծվի՜ք դուք, անիծվի՜ք:

ՀՄԱՅԻԼ. Պապա՛, մեծ փող չէ, երկու հարյուր ռուբլի: Կանգնում է հայելու առջև):

ՄԻՔԱՅԵԼ. Ի՞նչ ես անում այդքան փողը:

ՀՄԱՅԻԼ. (Նայելով հրճվանքով ինքն իրեն հայելու մեջ): Դերձակուհուս պիտի տամ հագուստի համար:

ՄԻՔԱՅԵԼ. (Նայելով Հմայիլին ոտքից մինչև գլուխ): Ա՞յդ է նոր հագուստդ: