Էջ:Shirvanzade, Collection works, vol. 7.djvu/388

Այս էջը սրբագրված է

ԳՐԻԳՈՐ. Երևի դու էլ ես մտածում, օրիորդ Մարիամ, ներողություն , մադմուազել Մերի։

ՄԱՐԻԱՄ. Այո, մտածում եմ։

ԳՐԻԳՈՐ. Փառք աստծու։ Մնացիր դու, Կոկոս աղբեր։

ԳԵՎՈՐԳ. Ես էլ եմ մտածում։

ԳՐԻԳՈՐ. Լավ, մտածենք։ Տեսնենք ինչ դուրս կգա մեր կատարներից։ (Կարճատև լռություն):

ԳԵՎՈՐԳ. Ես գտա հնարը։

ՄԱՐԻԱՄ ԵՎ ՀՄԱՅԻԼ. Ի՞նչ է, ի՞նչ է։

ԳՐԻԳՈՐ. Հապա՞, հապա՞։ ԳԵՎՈՐԳ. Ես կգողանամ պապայի գրած ճառը և նա կմնա առանց ճառի։

ՆԱԶԱՆԻ․ Կգողանաս, նորը կգրի։

ՀՄՍԱՅԻԼ․ Իհարկե։

ՄԱՐԻԱՄ. Իհարկե։

ՄԱՏԹԵՈՍ․ Հիմա՞ր։

ԳՐԻԳՈՐ. Ես գտա հնարը։ ԱՄԵՆՔԸ. Ին՞չ է, ի՞նչ է։

ԳՐԻԳՈՐ․ Եկեք կիրակի օրը ամենքս հիվանդանանք։

ՆԱԶԱՆԻ. Ամե՞նքս։

ԳՐԻԳՈՐ. Ամենքս

ՄԱՏԹԵՈՍ. Հետո։

ԳՐԻԳՈՐ. Հետո, էլ ի՞նչ հետո։ Մի մարդ, որի ամբողջ ընտանիքը հիվանդ է, կարող է տնից դուրս գալ, մանավանդ գնալ ժողով, նախագահություն անել ու ճառ ասել։

ԳԵՎՈՐԳ. Իհարկե, չի կարող։

ՄԱՐԻԱՄ. Չի՛ կարող, չի՛ կարող։

ԳՐԻԳՈՐ. Ուրեմն վճռվա՞ծ է, հիվանդանո՛ւմ ենք։

ԱՄԵՆՔԸ. Հիվանդանում ենք, հիվանդանում ենք։

ՀՄԱՅԻԼ. Բայց ինչո՞վ հիվանդանանք։

ԳՐԻԳՈՐ. Զանազան ցավերով։ Օրինակի համար, ես վերցնում եմ փորացավը։

ՆԱԶԱՆԻ. Ես գլխացավը։

ՀՄԱՅԻԼ. Մամա, գլխացավն ինձ տուր, ես ուրիշ բանով չեմ ուզում հիվանդանալ։