Էջ:Shirvanzade, Collection works, vol. 7.djvu/41

Այս էջը հաստատված է

տեսնեիք նրան այդ վայրկյանին։ Նրա սիրուն մազերը ցցվել էին ասեղների պես, նրա վառվռուն աչքերից արցունքի փոխարեն կայծեր էին թափվում։ Ավազակապետը հիանալով նրա հրեշտակային կատաղությունից, գոռաց իր խմբին. «Թողեք անցնեն, այդ երեխան ինձ հաղթեց»: Եվ Արմենուհին մեզ ազատեց։

ՍՏԵՓԱՆ. Լա՛վ, դո՛ւք գիտեք։ Տեսեք միայն, որ հետո չզղջաք։
ԿՈՍՏԱՆԳԻՆ. Ճշմարտության կաթովն է նա սնվել, բժիշկ։ Նա չի կարող ապրել սրտի և կեղծիքի մեջ։ (Հուզվում է): Ա՛հ, բարեկամս, դառն է, շատ դառն՝ ունենալ մի հատիկ զավակ և տեսնել նրան դժբախտ (Աչքերը սրբում է թաշկինակով):
ՍՏԵՓԱՆ. Լա՛վ, հանգստացեք։ Գնանք պարտեզ:
ԿՈՍՏԱՆԴԻՆ. Գնանք, այժմ ես այս տանը խեղդվում եմ, (Գնում է խորքի դռներով):
ՍՏԵՓԱՆ. (Հետևում է Կոստանդինին):


ՏԵՍԻԼ 9



Արմենուհի և դայակ, երեխային գրկած



ԴԱՅԱԿ. (Գալիս է աջ կողմի երկրորդ դռներով, շքեղ հագցրած մի տարեկան մի երեխա գրկած):
ԱՐՄԵՆՈԻՀԻ. (Գալիս է դայակի հետ նույն դռներով): Տարե՛ք անտառ, թող մի փոքր անուշ օդ շնչի եղևնիների տակ (Համբուրում է երեխային և ուղեկցում մինչև խորքի դռները):


ՏԵՍԻԼ 10



ԱՐՄԵՆՈՒՀԻ, հետո ՀՄԱՅԱԿ


ԱՐՄԵՆՈԻՀԻ. (Մի քանի վայրկյան լուսամուտով նայում է երեխայի հետևից, ապա դանդաղորեն մոտենում է դաշնամուրին, նստում: Սկսում է նվագել նախ մի փոթորկալի եղանակ, ապա մի թախծալի ռոմանս):