Էջ:Shirvanzade, Collection works, vol. 7.djvu/413

Այս էջը հաստատված է

մարդուն։ (Հանկարծ մի միտք է հղանում)։ Պապա, սպասիր մի րոպե, միայն մի րոպե։

ՊԵՏՐՈՍ. (Կանգ է առնում): Հը, ասա, բայց խելոք բան ասա։

ԺՈՐԺ. Ավելի խելոք, քան Սողոմոն իմաստունը, քան Սոկրատը, Պղատոնը, Արիստոտելը, քան դու ինքդ անգամ։ (Հանդիսավոր)։ Պապա, ես վճռել եմ ամուսնանալ։

ՊԵՏՐՈՍ. Է՛հ, տնգըլպող… (Ուզում է գնալ):

ՄԱԳԹԱՂԻՆԵ. Կաց, ա մարդ, տեսնենք ինչ է ասում։

ՊԵՏՐՈՍ. Ես հանաքներ անելու գլուխ չունեմ։

ԺՈՐԺ. Հանաք չէ, պապա, արևս վկա, ամուսնանում եմ։

ՊԵՏՐՈՍ. Ամուսնանում է, որ մի սոված բերան էլ բերե, վզիս կապե։ (Դարձյալ ուզում է գնալ):

ՄԱԳԹԱՂԻՆԵ. (Բարկացած): Ա մարդ, փուչիկդ տրաքու՞մ է մի քիչ համբերիր էլի (Ժորժին): Ո՞ւմ հետ ես ամուսնանում։

ԺՈՐԺ. Իհարկե, ոչ մի պղնձագույն հայ աղջկա հետ, մազերն ագռավի թևեր…

ՄԱԳԹԱՂԻՆԵ. Ուրեմն ռուսուհու հե՞տ։

ԺՈՐԺ. (Արհամարհանքով)։ Ֆի, ռուսուհի, քիթը սիսեռ, աչքերը բիզով ծակած, մազերը տափակ…

ՊԵՏՐՈՍ. (Ծաղրով)։ Ա տղա, չլինի՞ փրանսիացի ես ուզում։

Ով գիտե պռեզիդանտի աղջիկը կլինի…

ԺՈՐԺ. Ալոն դոն, ֆրանսուհի. գի՞ժ եմ, որ մի կաչաղակ բերեմ այս տուն։

ՄԱԳԹԱՂԻՆԵ. Անգլուհի՞ է։ Գերմանուհի՞ է, հրեուհի՞…

ԺՈՐԺ. Ոչ, ոչ ու ոչ… (Հանդիսավոր)։ Ես ամուսնանում եմ ամերիկուհու հետ։


ՊԵՏՐՈՍ
ՄԱԳԴԱՂԻՆԵ
Նայում են իրար։


ԺՈՐԺ. Հըը… հավանեցի՞ք… То-то брат.

ՊԵՏՐՈՍ. Ա տղա, մեզ ձե՞ռք ես գցում, թե՞ գլխիտ քամի է փչել։

ԺՈՐԺ. Հավատացնում եմ, պապա, ուզում ես կերդվեմ, ինչով կամենաս։

ՄԱԳԹԱՂԻՆԵ. Ո՞վ է այդ ամերիկուհի աղջիկը։

413