ԺՈՐԺ. Իմ տեսքով, իմ լեզվով, իմ պարով։ Ես Կլարիջի ամենահրապուրիչ կավալերն եմ։
ՄԱԳԹԱՂԻՆԵ. Իհարկե, աշխարհի վրա ո՞ր աղջիկը չի խելագարվիլ քեզ տեսնելով։ Դու առյուծ ես։
ՊԵՏՐՈՍ. Թե նա իր հոր որդին է, պիտի առյուծ լինի, մի բան էլ ավելի։ (Կազդուրվում է):
ՄԱԳԹԱՂԻՆԵ. Ինչպես չէ, քո հորն օղորմի։ Ժորժն իմ որդին է, ոչ թե քոնը։ Այ, մտիկ արա նրան էլ, ինձ էլ։ (Կազդուրվում է, հպարտորեն):
ՊԵՏՐՈՍ. Կնիկ, էդ ի՞նչ անօրեն բան ասացիր, ոնց թե իմ որդին չէ, սիրտս կասկած ընկավ, չլինի թե… (Ժորժին): Ա տղա, մին էստեղ եկ։ (Մոտենում է հայելուն)։ Մոտիկ, մոտիկ, մոտս կանգնիր։
ԺՈՐԺ. (Մոտենում է ու կանգնում հոր կողքին):
ՊԵՏՐՈՍ. (Հայելու մեջ նայում է մերթ Ժորժին, մերթ իրեն): Չէ, ինձ է նման, իսկ և իսկ իմ պատկերն է, միայն իմ աչքերն ավելի կտրուկ են, քիթս էլ ավելի գեղեցիկ է, բայց հասակը մի քիչ բարձր է իմինից։ (Բարձրանում է ոտների ծայրերի վրա): Չէ, հասակով էլ հավասար ենք…
ՄԱԳԹԱՂԻՆԵ. (Բռնում է Պետրոսի ուսերից և իջեցնում է): Դրուստ կանգնիր։
ՊԵՏՐՈՍ. Լավ, հեռացիր։ (Մագթաղինեին): Էլ օրես դենը սիրտ պղտորող բաներ չասես հա… Բայց էդ երա՞զ է, թե՞ ճշմատություն։ Հըը, ի՞նչ կասես, Մաղդաշ, լավ բան է, չէ՞, միլիարդերի քրոջ աղջկա սկեսուր լինել, չէ՞։
ՄԱԳԹԱՂԻՆԵ. Իհարկե, լավ բան է, դրա դեմ ո՞վ կարող է վիճել։
ՊԵՏՐՈՍ. Ասենք ես էլ մի Մորգան կլինեի, եթե էդ անհավատ կոմունիստները թողնեին. բայց դե ի՞նչ արած։ Ա տղա, հավատա՞մ ասածիդ։
ԺՈՐԺ. Հավատա, պապա, հավատա։
ՄԱԳԹԱՂԻՆԵ. Պետյա, ի՞նչ ես ասում, դե իհարկե, պիտի հավատալ։
ՊԵՏՐՈՍ. Բա որ ճշմարիտ լինի, ես հո կգժվեմ։ Մորգանն իմ խնամին կամ ես Մորգանի խնամին։ (Ժորժին)։ Ի՞նչ
415