Էջ:Shirvanzade, Collection works, vol. 7.djvu/424

Այս էջը սրբագրված է

ՊԵՏՐՈՍ. Թող կորչեն քո անգլիացիներն է՜, ես նրանց ատելով ատում եմ,


ԱՐՏԱՇԵՍ. Ուրեմն ամերիկացիներին ես ծախե՞լ:

ՊԵՏՐՈՍ. Հա՜, ամերիկացիներն ուրիշ բաներ են: Մարդիկ են է՜, մարդիկ, ոսկին ջվալներով են չափում:

ԱՐՏԱՇԵՍ. Ուրեմն շնորհավորե՞մ, էլի:

ՄԱԳԹԱՂԻՆԵ. Դեռ մի քիչ վաղ է: (Նայում է Պետրոսին և խորհրդավոր ժպտում է):

ՊԵՏՐՈՍ. Մի օր էլ սպասիր, հետո կշնորհավորես: (Նայում է Մագթաղինեին և խորհրդավոր ժպտում է):

ԱՐՏԱՇԵՍ. Բոլո՞ր հանքերդ ես ծախել, թե մի մասը:

ՊԵՏՐՈՍ. (Փռթկալով): Ադա, Արտաշ, հանքս ո՞րն է, թքել եմ քո Բաքվի էլ, Գռոզնայի վրեն էլ... Հանքեր... դու ուրիշ բանից խոսիր է՜, միլիարդներից:

ԱՐՏԱՇԵՍ. Ինչպես տեսնում եմ, դուք մարդ ու կին ուզում եք ինձ պարացնել...

ՊԵՏՐՈՍ. Պարացնելու ենք հապա, դու էլ ես պարելու, ես էլ Մաղդաշն էլ, մեր բոլոր ազգական ու բարեկամներն էլ:

(Զանգակ):

ԱՐՏԱՇԵՍ. Չեմ հասկանում, ոչինչ չեմ հասկանում:

ՏԵՍԻԼ 5

ՆՈՒՅՆՔ, ՌՈՄԱՆ ՍԵՐԳԵԵՎԻՉ ՄԵԶԲՈՒՐՈՎ, ԿԱՐՊ ՍՊԻՐԻԴՈՆՈՎԻՉ ԿԱՐԱՍՈՎ և իշխան

ԱՐԲՈՒԹՈՎ-ԼԱՅՆԱԿԶԱԿ, որ գալիս են խորքի ձախակողմյան դռնով:

ՄԵԶԲՈՒՐՈՎ. (65 տարեկան բարձրահասակ, չոր կազմվածքով մարդ է): Չարչիներ, խաչագողներ: (Բարևում է ու ձեռ է տալիս ամենքին բարեկամաբար):


ԿԱՐԱՍՈՎ. (Կարճահասակ, 60 տարեկան գեր մարդ է, մեծ փորով, կարճ ոտներով, խոսում է միշտ գրգռված տոնով): Լաբազնիկներ, չորբաչիներ: (Թավալվում է բազկաթոռի վրա և քրտինքը սրբում):

ԻՇԽ. ԼԱՅՆԱԿԶԱԿ. (55 տարեկան է, բավական բարձրահասակ, ձևերը ռուս արիստոկրատական են, մի քիչ