Էջ:Shirvanzade, Collection works, vol. 7.djvu/425

Այս էջը հաստատված է

վակնոտ, քայլվածքը իբր իշխանական է, մարմինը միշտ ուղղաձիգ, հագնված է նորաձև): Խայխոյել հարկավոր չէ, միայն պետք է արխամարխել, որ չեն պախպանում խայ ազգի արժանապատվություն։

ՄԵԶԲՈԻՐՈՎ. Ի՞նչ, մերժել ի՞նձ, Ռոման Սերգեևիչ Մեզբուրովի՞ս։ Ես այդ բոլոր ակնավաճառներին կարող էի գնել միայն իմ մի հորի եկամուտով։ (Ծխախոտ է վառում

ԿԱՐԱՍՈՎ. Մոսկվայի մեջ ես այդ կակավետչիներին դվորնիկ չէի ընդունիլ…

ԻՇԽ. ԼԱՅՆԱԿԶԱԿ. Թքեցեք լեբլեբիջիների վրա, պրծավ գնաց։

ՊԵՏՐՈՍ. (Ինքնագոհ ժպտում է, իբր թե այդ բոլորն իրեն չի վերաբերվում):

ԱՐՏԱՇԵՍ. Ես չէ՞ի ասում, որ մերժելու են։ Եվ ինչո՞ւ չպիտի մերժեին — չեմ հասկանում։

ՊԵՏՐՈՍ. Իմ անունն էլ ասե՞լ եք։

ԿԱՐԱՍՈՎ. Իհարկե։

ՄԵԶԲՈԻՐՈՎ. Ամենից առաջ հենց քո անունը հիշեցինք։

ՊԵՏՐՈՍ. (Վիրավորված): Զուր, բոլորովին զուր։ Ինձ փող հարկավոր չէ։ Ես գնում եմ։

ԿԱՐԱՍՈՎ. Որտե՞ղ ես գնում։

ՊԵՏՐՈՍ. Ամերիկա։ (Նայում է խորհրդավոր Մագթաղինեին):

ՄԵԶԲՈԻՐՈՎ. Այդ ի՞նչ նորություն է։

ՊԵՏՐՈՍ. Հրամանքս, նորություն է։

ԿԱՐԱՍՈՎ.. (Ծիծաղելով): Չլինի՞ թե Ռոքֆելերը քեզ իր մոտ հյուր է հրավիրել։

ՊԵՏՐՈՍ. Ռոքֆելեր է, թե Մորգան — էդ հետո կիմանաք։ Ի՞նչ կասես, Մագթաղ։

ՄԱԳԹԱՂԻՆԵ. Իհարկե։

ԻՇԽ. ԼԱՅՆԱԿԶԱԿ. Այդ տաճկախայեր շատ երախտամոռ են։ Մենք ռուսախայեր քառասուն տարի նրանց պախպանել ենք, իսկ իրենք չեն ուզում մի տարի մեզ պախպանել։

ՄԵԶԲՈԻՐՈՎ. Հապա քանի-քանի անգամ այս կոտրած ձեռքովս Բաքվում փող եմ հավաքել և ուղարկել Կ. Պոլիս պատրիարքին։

ԿԱՐԱՍՈՎ. Հազար իննը հարյուր ի տասնուվեց ամի հունվար