Էջ:Shirvanzade, Collection works, vol. 7.djvu/426

Այս էջը հաստատված է

ամսին Արմավիրից տասնուհինգ թոփ կտավ ուղարկեցի Ալաշկերտի գաղթականների համար։

ԻՇԽ. ԼԱՅՆԱԿԶԱԿ․ Իմ ամուսին նրանց խամար Թիֆլիսում թեյատուն բաց արավ, ես էլ նվիրեցի խարյուր ռուբլի։

ՄԵԶԲՈԻՐՈՎ․ Կնիկս դռնե դուռն ընկած հին շորեր էր հավաքում նրանց համար։ Է՛հ, ի՞նչ հարկավոր է երկար խոսել, պետք է ասել, որ առհասարակ մարդ արարածը շատ երախտամոռ է։ Ռոմանիի հանքերումս մշակներն այնքան լրբացել էին, որ լրագրների մեջ ինձնից մինչև անգամ բաղնիք էին պահանջում, կարո՞ղ եք երևակայել։

ԱՐՏԱՇԵՍ. (Երեսը մի կողմ դարձնելով, հեգնորեն ծիծաղում է)։

ՄԱԳԹԱՂԻՆԵ. Պարոններ, հայտնում եմ, որ ամենքդ այսօր մեզ մոտ եք ճաշում։

ԻՇԽ․ ԼԱՅՆԱԿԶԱԿ․ Մերսի, ես չեմ կարող մնալ, ամուսինս կսպասե։

ՄԵԶԲՈԻՐՈՎ․ Ես էլ մերսի…

ՄԱԳԹԱՂԻՆԵ. Ոչ, ոչ, առանց հակաճառության, թե չէ չափազանց կվիրավորեք ինձ։ (Գնում է խորքի աջակողմյան դռնով)


ՏԵՍԻԼ 6

ՆՈԻՅՆՔ, առանց ՄԱԳԹԱՂԻՆԵԻ

ԻՇԽ. ԼԱՅՆԱԿԶԱԿ. Սովի տարին ես իմ կալվածքում երեք եզ մորթել տվեցի պախստականների խամար։ Ինչ վերաբերվում է գյուղացիներին, կնիկս վկա է, որ ես մտադիր էի իմ խոզեր բաժանել նրանց։

ԱՐՏԱՇԵՍ․ (Հեգնանքով): Ձերդ պայծառափայլություն, ես լսել եմ, որ ձեր հանգուցյալ հայրն էլ է ունեցել նույն մտադրությունը։

ԻՇԽ. ԼԱՅՆԱԿԶԱԿ. Իխարկե…

ԱՐՏԱՇԵՍ. Երևի ձեր պապը նույնպե՞ս։

ԻՇԽ. ԼԱՅՆԱԿԶԱԿ. Ես կարծում եմ։