ՍԵՐՅՈԺԱ. (Ոտքի ելնելով, Լիդիայի ձեռը համբուրում է): Մի փոքր առաջ այստեղ էր։
ԼԻԴԻԱ. Ո՞ւր գնաց։ (Նստում է): Garçon, սո café au lait․
ՍՊԱՍԱՎՈՐ. (Կատարում է Լիդիայի պատվերը, բերելով մի բաժակ սուրճ):
ՍԵՐՅՈԺԱ. Դժվար է ասել, բայց կես գիշերից հետո նա կլինի մի տեղ, ուր ես նրա հետ ժամադրություն ունեմ։
ԼԻԴԻԱ. Կարո՞ղ եմ ձեզ հետ գնալ այդտեղ։
ՍԵՐՅՈԺԱ. Իհարկե, ես ուրախությամբ կուղեկցեմ ձեզ։
ԺՈՐԺ. Բայց, Լիդիա, դա մի գիշերային ռեստորան է. հարմա՞ր է, արդյոք, քեզ համար այնտեղ գնալը։
ԼԻԴԻԱ. Ես Ստյոպայի հետ մի քանի անգամ եղել եմ Կավո-Կոկասիենում։
ԺՈՐԺ. Դու գիտես։ (Սերյոժային հանդիմանական նշան է անում)։
ՏԵՍԻԼ 8
ՆՈԻՅՆՔ, ԳՐԻՇԱ և գեներալ ՇՊՈՒԼԵՆԿՈ
ԳՐԻՇԱ, ՇՊՈԻԼԵՆԿՈ. (Գալիս են ձախ կողմի անցքով․ հարբած են, բայց ոչ չափազանց):
ՇՊՈԻԼԵՆԿՈ. (Կուբանյան կազակի միջին տիպար է, մոտ 50 տարեկան, եվրոպական հագուստով է): Սխալվում ես, Գրիշա, երեք միլիոն չէ, քսան միլիոն է։ (Համբուրում է Լիդիայի ձեռը, մյուսներին բարևում է գլխի թեթև շարժումով):
ԳՐԻՇԱ. Ո՛չ, ձերդ գերազանցո՛ւթյուն, քսան միլիոն առաջ էր, բայլշևիկները 17 միլիոնն այրեցին իբրև վառելիք, փայտ չունենալու պատճառով։
ԺՈՐԺ. Այդ ինչի՞ մասին եք վիճում։
ԳՐԻՇԱ. Նորին գերազանցությունն ուզում է իմանալ, որքան հեռագրական սյուներ կան Ռուսիայում։
ՍԵՐՅՈԺԱ. Ինչո՞ւ համար։
ՇՊՈԻԼԵՆԿՈ. Ուզում եմ իմանալ՝ բոլոր ջհուդներին կախ տալու համար։ Գրիշա, երեք միլիոնը քիչ է, մնացյալին