Էջ:Shirvanzade, Collection works, vol. 7.djvu/443

Այս էջը հաստատված է

իմ եղբայրը, նրանց ընկերները։ Ախ, մոնարխիստներ դուք քաջ եք միայն գինի կոնծելում և սկանդալներ սարքելում...

ԺՈՐԺ. Լիդիա, ես քեզ արգելում եմ այդ լեզվով խոսել։
ԼԻԴԻԱ. Քո արգելքն ինձ համար օրենք չէ և ոչ էլ ես վախենում եմ որևէ մեկից...
ԳՐԻՇԱ. (Կուրծքն ուռցնելով): Լիդիա Պետրովնա, ես որպես նորին կայսերական մեծության լեյբ գվարդիայի օֆիցեր, բողոքում եմ... (Սոտերնի բաժակը մի անգամից դատարկելով, զարկում է սեղանին):
ՀԱՃԱԽՈՐԴՆԵՐ. (Ծիծաղում են):
ՀԱՄԲՈՒՐՎՈՂ ԶՈՒՅԳ. (Ավելի ամուր են գրկախառնվում):
ԼԻԴԻԱ. (Բարձրաձայն ծիծաղելով): Նորին կայսերական մեծությո՜ւնը... Ո՞ւր է այդ մեծությունը։ Չկա. ոչնչացավ։ Իսկ ձեր Կիրիլլն իր հրովարտակով, հա, հա, հա... Երևակայում եմ, այնտեղ, երկրում որքան են ծիծաղել այդ հրովարտակը կարդալով։ ՇՊՈՒԼԵՆԿՈ.
ԳՐԻՇԱ. (Ոտքի ելնելով): Լսում եմ, ձերդ գերազանցություն։
ՇՊՈՒԼԵՆԿՈ. Խմենք ու երգենք։
ԳՐԻՇԱ. Խմենք ու երգենք, ձերդ գերազանցություն։
ՇՊՈՒԼԵՆԿՈ. Ի՞նչպես է քո հնարած մարշը։ Երգիր, ես քեզ կձայնակցեմ։
ԳՐԻՇԱ. (Ռազմական կեցվածք ընդունելով, երգում է)։ Պռոմ, պռոմ պոն պոն, շա՛գոմ, շա՛գոմ, պռոմ պոն պոն, պռոմ պոն պոն։
ՇՊՈՒԼԵՆԿՈ. (Ոգևորված, բաժակը սեղանին զարկելով): Պռոմ պոն պոն, պռոմ պոն պոն, զդարովո րեբյատաա՜..
ԳՐԻՇԱ. Զդրավիյե ժելայեմ, վաշե պրեվոսխոդիտեյլստվո․․․
ՀԱՃԱԽՈՐԴՆԵՐ․ (Խորքից գալով, ոմանք ծիծաղում են, ոմանք վրդովման նշաններ են անում):
ՄԵՏՐ Դ՚ՕՏԵԼ (Շտապով գալիս է խորքից): Oh la՛, oh la՛ la.