Էջ:Shirvanzade, Collection works, vol. 7.djvu/448

Այս էջը հաստատված է

ԳՐԻՇԱ. (Նույնպես հարբել է)։ Լսում եմ, ձերդ գերազանցություն:

ՇՊՈՒԼԵՆԿՈ. (Ձեռով ցույց տալով համբուրվող զույգի վրա)։ Այդ զույգն իր համբույրներով ինձ գրգռեց, տար ինձ մի ուրախ տեղ։ (Վեր է կենում երերալով)։

ԳՐԻՇԱ. Գնանք Շաբանե, ձերդ գերազանցություն։ (Վեր են կենում երերալով)։

ՇՊՈՒԼԵՆԿՈ. Գնանք։ Վճարեցի՞ր։

ՍԵՐՅՈԺԱ. Դուք գնացեք, ես կվճարեմ։

(Շպուլենկոն և Գրիշան թև թևի տված երերալով և երգելով պռոմ պռոմ պռոմ, գնում են ձախ կողմի անցքով։ Հաճախորդները ծիծաղում են)։


ՏԵՍԻԼ 12

ՆՈՒՅՆՔ, առանց ՇՊՈՒԼԵՆԿՈՅԻ և ԳՐԻՇԱՅԻ, ՊԵՏՐՈՍ և ԱՐՏԱՇԵՍ

ՊԵՏՐՈՍ. (Ձեռը զարկելով Արտաշեսի ուսին): Ադա, աչքունքդ բաց արա, է, ի՞նչ ես քացախել: Ես քո բոլշևիկների ջիգարն եմ դաղելու իրենց փորերի մեջ: Հենց որ բանը գլուխ եկավ վերջացավ, թուշ, գնալու եմ Նիկոլայ Նիկոլաևիչին կուշտը…

ԱՐՏԱՇԵՍ. Ինչո՞ւ ես գնալու:

ՊԵՏՐՈՍ. Գնալու եմ, որ ասեմ. «Վաշի իմպերատորսկոյե վիսոչեստվո, գատովո»:

ԱՐՏԱՇԵՍ. Ի՞նչն է գատովո:

ՊԵՏՐՈՍ. Ադա, փողը էէ՜, փողը, ինչ անհասկացող մարդ ես դու։ Ասելու եմ. «Վաշի իմպերատորսկոյե վիսոչեստվո, դենգի նեխվատաի՞տ, նա, վազմի սկոլկո խոչիշ…»:

ԱՐՏԱՇԵՍ. (Հետաքրքրվելով): Հետո, հետո՞։

ՊԵՏՐՈՍ. Ասելու եմ. «Վաշի իմպերատորսկոյե վիսոչեստվո, նաշի սպասիտել, պառա նաչինայտ», ես կասեմ, նա էլ նաչինայտ կանե:

ԱՐՏԱՇԵՍ. (Հազիվ ծիծաղը զսպելով)։ Ի՞նչը «նաչինայտ» կանե։