Էջ:Shirvanzade, Collection works, vol. 7.djvu/449

Այս էջը հաստատված է

ՊԵՏՐՈՍ. Կռիվը։

ԱՐՏԱՇԵՍ. Ո՞ւմ դեմ։
ՊԵՏՐՈՍ. Ա տղա, դու ինչ դմբո մարդ ես: «Ո՞ւմ դեմ»: Քո էդ ավազակ բոլշևիկների դեմ։ Բայց առաջ-առաջ էդ Միլյուկով շան տղին պիտի սպանել տամ։
ԱՐՏԱՇԵՍ. Միլյուկովը բոլշևիկ չէ:
ՊեՏՐՈԱ. Նա բոլշևիկներից էլ բեթար է, դու չես ճանաչում։ Կռիվը կտանենք ու տարժեստվենի կմտնենք Ռուսաստան, բոժե ցարիա խրանի. չաստնիյ սոբոստվենոստը վաստանավիտ կանենք, հանքերս կծախեմ, փողերս գրպանս կդնեմ ու հայդա էլի Պարիժ։ Ինձանից հետո թող քո Ռուսաստանն էլ, քո Կավկազն էլ և քո Հայաստան-մայաստանն էլ քարուքանդ լինեն, այնումս չեմ գցիլ: Չալավեկ։ Ադա, հրամայիր մի լավ բան բերի։
ԱՐՏԱՇԵՍ. Լավն այն կլինի, որ վեր կենաս, գնանք տուն, տասնումեկ ժամն է։
ՊԵՏՐՈՍ. (Հեգնական ծիծաղով): Տուն գնանք։ Խե՞, ես գժվե՞լ եմ։ Ամերիկայում գիշերվա գործն առավոտյան չեն գցում։
ԱՐՏԱՇԵՍ. էլի՞ Ամերիկա։ Փեսա, ինչպես տեսնում եմ, գլուխդ ուսերիդ վրա չէ։
ՊեՏՐՈՍ. Ներողություն: էդ քո գլուխն է, որ շալթայ-բալթայ է անում, բան չես հասկանում։ Մին էնտեղ մտիկ արա է, տեսնո՞ւմ ես իմ ասլան որդուն, պարծեցիր հաա, քո քրոջ որդին է։
ԱՐՏԱՇԵՍ. Ի՞նչ է արել, որ պարծենամ, բացի թուղթ խաղալուց, հարբելուց ու դանսինգներում պարելուց։
ՊԵՏՐՈՍ. (Ծիծաղում է): Պարելուց։ Հենց էդ պարելու մեջ է մեր ժամանակի զորությունը։ Էդ նրա պարելն է, որ պիտի փրկե իրան էլ, ինձ էլ, քեզ էլ ու մեր բոլոր ազգական-բարեկամներին էլ։ (Բաց է անում վերարկվի կոճակները): Փահ, շոգ է, քրտնեցի։
ԱՐՏԱՇԵՍ. Օհո, ֆրակ ես հագել։
ՊԵՏՐՈՍ. Խե՞ չեմ հագնիլ: Օրես դենն ինձ փռակ էլ է սազելու, սմոկինգ էլ (Երգում է): Տրա՜-րա՜- րա՜, տա՜-տա՜-տա՜, տա՜-րա՜-տա՜...