Էջ:Shirvanzade, Collection works, vol. 7.djvu/450

Այս էջը հաստատված է

ԱՐՏԱՇԵՍ. (Կողմ): Չէ՛, սրան պետք է անպատճառ տուն տանել։

ԺՈՐԺ. (Մոտենում է): Պապա, գնալու ժամանակ է։
ՊԵՏՐՈՍ. (Աշխույժով ոտքի ելնելով): Հա՛, գնանք, քե մատաղ: (Ուզում է վճարել): Չալավեկ։
ԱՐՏԱՇԵՍ. Լավ, դու գնա, եա կվճարեմ։ (Ժորժին): Շուտ տար տուն դրան, ես դրա բանը չավ չեմ տեսնում:
ՊԵՏՐՈՍ. Դե, ցտեսություն, Արտաշ, էգուց եկ ինձ տեսնելու, ես մի շատ ուրախալի բան եմ ասելու քեզ։ Գնանք Ժորժ, մեզ սպասում են։ (Գնում է ձախ կողմի դռնով):
ԱՐՏԱՇԵՍ. Խեղճ մարդ։ Գարսոն, պեյե վու։ (Վճարում է):

Վարագույր