Էջ:Shirvanzade, Collection works, vol. 7.djvu/467

Այս էջը հաստատված է

էլ։ (Նատաշային): Այնպես չէ՜, ասա։ Տեսեք ինչպես է փքվել։

ՆԱՏԱՇԱ. J do՛nt now you (Այ դոնտ նոու յու)։[1]
ՊԵՏՐՈՍ. (Բարկանալով): Աղջի, քիչ խոսիր, թե չես ուզում բարեկամանալ, գնա բանիդ, թող մեզ մեր քեփին։ Խնամի, ներողություն կանես, աղջկաս կատարը մի քիչ դատարկ է։ (Բաժակը զարկելով Նատաշայի բաժակին): Մի անգամ էլ հարսնացվի ու փեսացվի կենացը։
ԼԻԴԻԱ. Սերյոժա, ես կխելագարվեմ, դուք խոսեցեք, այս ի՞նչ կոմեդիա է։
ՊԵՏՐՈՍ. Կոմեդիա-մոմեդիա չկա, ներողություն խնդրիր եղբորդ հարսնացվի մորաքրոջից։ Հասկացիր է՜, հասկացի՜ր, դա բանկիրների թագավոր Մորգանի քույրն է։
ՆԱՏԱՇԱ. Yes, yes, միստրիս Ալիս Ջերայլդ...
ՍԵՐՅՈԺԱ. (Չկարողանալով ծիծաղը զսպել, փռթկում է):
ԼԻԴԻԱ. Տեսեք, տեսեք, ինչպես է փքվել հնդկահավի պես։ Սերյոժա, ինչո՞ւ չեք խոսում, չե՞ք ճանաչում ձեր Նատաշային։ Դուք լռո՞ւմ եք, ծիծաղո՞ւմ եք, ուրեմն դուք էլ խառն եք այդ կոմեդիայում։ Բայց ահա Գրիշան. նա այդ մարդու աչքերը կբանա։


ՏԵՍԻԼ 9



ՆՈԻՅՆՔ, ԳՐԻՇԱ և ՇՊՈԻԼԵՆԿՈ


(Գրիշան և Շպուլենկոն գալիս են աջ կողմի առաջին դռնով. երկուսն էլ ծայրահեղ հարբած են):
ԳՐԻՇԱ. (Երերալով մոտենում է Նատաշային): Նատաշա, հոգյակս, ես կարոտել էի քեզ, եկա համբուրելու։ (Հարձակվում է Նատաշայի վրա, ուզում է համբուրել):
ՆԱՏԱՇԱ. What a foll (վուատ է ֆուլ)։ (Հրում է Գրիշային):
ԳՐԻՇԱ. Ի՞նչ, չե՞ս ուզում, որ համբուրեմ։ — Նորեն Կայսերական մեծության լեյբ գվարդիայի օֆից... (Նորեն հարձակվում է և նորեն հրվում է)։

  1. Ես ձեզ չեմ ճանաչում: