ՇՊՈՒԼԵՆԿՈ. Իսկ ինձ չես կարող մերժել: (Գրկում է Նատաշային ետևից և համբուրում է):
ԼԻԴԻԱ. Տեսնո՞ւմ ես, պապա, հիմա ճանաչեցի՞ր քո խնամուն:
ՊԵՏՐՈՍ. (Ոտքի է կանգնել և ապշած նայում է):
ՆԱՏԱՇԱ. (Ազատվելով Շպուլենկոյի և Գրիշայի գրկից): Ну вас всех к чёрту… (Վազում է կամարի ետև):
ՊԵՏՐՈՍ. Էդ ի՞նչ բան է, երազումս եմ, թե խելքս կորցրել եմ:
Բ. ԱՆԾԱՆՈԹ. (Եկել է կամարի մյուս կողմից, ինչ-որ ասել է Ա. Անծանոթին. վերջինի հրամանով գնում է շտապով աջ կողմի դռնով և քիչ անցած վերադառնամ է):
2 ՈՍՏԻԿԱՆ. (Երևում են աջ կողմի առաջին դռների մեջ):
Ա. ԵՎ Բ. ԱՆԾԱՆՈԹ. (Գալիս են կամարի ետևից, մեկը նրանցից բռնել է Ստյոպայի թևը, մյուսը ձեռքում ունե այն թղթե կապոցը, որ Սերյոժան տվել էր Ստյոպային): Երաժշտությունը և երգեցողությունը դադարում են կամարի ետևում
ՍՏՅՈՊԱ. (Գունատվել է, դողում է):
ԼԻԴԻԱ. (Տեսնելով Ստյոպային): Ստյոպա, Ստյոպա: (Ուզում է մոտենալ Ստյոպային):
Ա. ԱՆԾԱՆՈԹ. (Ձեռը բարձրացնելով): Madame, ne vouz approchez pas, je vouz prie.
ՍԵՐՅՈԺԱ. (Ուզում է փախչել, ոստիկանները չեն թողնում):
Ա. ԱՆԾԱՆՈԹ. (Գրպանից դուրս է բերում բազկակալները և շղթայում է Ստյոպայի և Սերյոժայի ձեռները):
ԼԻԴԻԱ. Այդ ի՞նչ եք անում, ո՞ւր եք տանում իմ ամուսնուն: (Լալիս է և վազում է մյուսների ետևից): Ստյոպան և Սերյոժան Անծանոթների և ոստիկանների ուղեկցությամբ գնում են աջ կողմի դռնով, հաճախորդներն ու բոլոր արտիստները խմբված դիտում են տեսարանը:
ՎԱՐԻՉ. (Հաճախորդներին): Ոչինչ, ոչինչ, հանգստացեք, պարոններ: Էյ, երաժշաությո՜ւն...
ՀԱՃԱԽՈՐԴՆԵՐ. (Վերադառնում են իրենց տեղերը):
ԵՐԱԺՇՏՈՒԹՅՈՒՆ. (Նվագում է մի փոթորկալի եղանակ):