ես։ (Ժամացույցին նայելով, անհամբերության շարժումներ է անում):
ՄԱԳԹԱՂԻՆԵ․ Այդ ինչի՞ց կուշանաք։
ԺՈՐԺ․ Հավրի գնացքին, մամա։ Վաղը Հավրի նավահանգստից մի ամերիկյան շոգենավ է ուղևորվում Նյու-Յորք, իսկ մենք տոմսակներն արդեն վերցրել ենք։
ՊԵՏՐՈՍ․ (Զարմացած): Ուրեմն...
ԺՈՐԺ․ Այո, պապա, ուրեմն, բոլորովին ուրեմն։ Մենք գնում ենք։
ՄԱԳԹԱՂԻՆԵ․ Ամերիկա՞։
ԺՈՐԺ․ Դե, իհարկե, Ամերիկա, զարմանալի մարդիկ եք։ Հարսնացվիս մայրը պահանջում է, որ մեր պսակադրությունը կատարվի նյու-Յորքում, ամերիկյան օրենքով և ահա այսօր, հենց այս ժամիս գնում ենք։ Մամա, տես ճամփարկղս պատրա՞ստ է․․․ Ո՜ւֆ․․․ (Նայում է ժամացույցին)։
ՏԵՍԻԼ 10
ՆՈՒՅՆՔ և ԱՂԱԽԻՆ
ԱՂԱԽԻՆ․ (Գալիս է խորքի աջակողմյան դռնով մի ճամփարկղ ձեռին): Պատրաստ է։
ԺՈՐԺ․ (Շտապով): Դե, թանկագին ծնողներ, մնացեք բարով։ Մամա, համբուրվենք։ (Համբուրվում են): Պապա, ներիր ինձ, մնաս բարով։ (Համբուրվում են․ ճամփարկղը շտապով խլելով աղախնից, վազում է խորքի ձախակողմյան դռնով):
ՏԵՍԻԼ 11
ՊԵՏՐՈՍ և ՄԱԳԹԱՂԻՆԵ
ՊԵՏՐՈՍ․ (Անշարժ նայել է Ժորժի ետևից, չկարողանալով ոչինչ անել):
ՄԱԳԹԱՂԻՆԵ․ Հըը, ի՞նչ ես քարացել, չես խոսում։
ՊԵՏՐՈՍ․ Ի՞նչ խոսեմ, լեզուս պապանձվեց։