ՏԵՍԻԼ 15
ԱՐՄԵՆՈԻՀԻ և ՍԱՄՍՈՆ
ՍԱՄՍՈՆ. (Գալիս է աջ կողմի երկրորդ դռներով): Վերջապես, ազատվեցի գործերից։ Այժմ կարող եմ քեզ համբուրել (Մոտենում է Արմենուհուն):
ԱՐՄԵՆՈԻՀԻ. (Բարձր ձայնով): Մի՛ համարձակվիր մոտենալ ինձ։ (Քայլերն ուղղում է դեպի աջ կողմի երկրորդ դռները):
ՍԱՄՍՈՆ. (Ապշում է): Այդ ի՞նչ է նշանակում։
ԱՐՄԵՆՈԻՀԻ. (Դռների մոտից): Մի քանի րոպե սրանից առաջ այստեղ մեկն իր կյանքը կտար ինձ, եթե ես պահանջեի։ Դուք չարժեք նրա գարշապարին անգամ։ Բայց ես փափագում էի ձեզ միայն սիրել, ձեզ միայն բարձր տեսնել։ Այժմ կա՛նգ առեք, իմ սենյակի դռները փակ են ձեզ համար։ (Գնում է աջ կողմի երկրորդ դռներով):
ՎԻՐԳԻՆԵ. (Ներս է մտել ձախ կողմի առաջին դռներով ու կանգնել է դռների առջև՝ Արմենուհու խոսքերի միջոցին)
ՍԱՄՍՈՆ. (Մի քայլ անելով Արմենուհու հետևից, կանգ է առնում): Բայց բացատրիր...
ՎԻՐԳԻՆԵ. Ես կբացատրեմ։
Վարագույր