Էջ:Shirvanzade, Collection works, vol. 7.djvu/490

Այս էջը հաստատված է

առել։ Աբալյանը Խալիֆյանին ատում է ոչ միայն որպես գաղափարական հակառակորդի, այլև արպես մի մարդու, որ խոչընդոտ է կանգնած նրա կարիերաի ճամփի վրա։ Արտեմ Պետրովիչը նրան երես չի տալիս, լավ ճանաչելով նրա մտավոր միջակությունը որպես ինժեներ։ Այն ինչ՝ Բարութչյանը հովանավորում է Աբելյանին, հետագայում նույնն է անում և Աննա Գասպարովնան։

ԱՆՖԻՍԱ․ Մարկոզովների աղախինը, երիտասարդ, գեղեցիկ, երես առած աղջիկ, որ գիտե շահագործել իր դիրքն ու գեղեցկությունը։ Աննա Գասպարովնան դիտմամբ է նրան պահում, հուսալով այսպիսով պատշպանել Ժորժի առողջությունը դրսի վտանգավոր կապերից։

ՍԱՆԴՐՈ ԳՈՒԼԱԶԵ Խալիֆյանի գաղափարակից ընկերները։
ՖԱՐՄԱՆ ՄԱՀՄՈՒԴԶԱԴԵ
ԱԼՅՈՇԱ ՉԵՐՆՈՎ

ՕՍՄԱՆ. Լեզգի բանվոր և միևնոեւյն ժամանակ Խալիֆյանի հավատարիմ պահապանը։

ԵՓՐԵՄ Գիտակից բանվորներ։
ԱԲԴՈՒԼԼԱ
ՎԼԱՍ
ԵՐԿՈՒ ԱՆՀԱՅՏՆԵՐ

Հյուրեր, սպասավորներ, երաժիշտներ, պարող և պարողուհիներ և այլն։ Գործողությունը կատարվում է Բաքվում և նավթային հանքերի վրա, 1913 թվականին։