Էջ:Shirvanzade, Collection works, vol. 7.djvu/493

Այս էջը հաստատված է

ժամանակ նա, ձեռը պարզելով, փող է պահանջում։

— Հետո, հետո,— ասում է Արտեմ Պետրովիչը և գնում է աջ կողմի դռներով։

Անֆիսան թքում է նրա ետևից։

Այս տեսարանի միջոցին Ժորժը գլուխը դուրս է բերել վարագույրից, նայում է։ Արտեմ Պետրովիչի հեռանալուց հետո նա, փորը ծիծաղից բռնելով, առաջ է գալիս և, ընգօրինակելով հոր քայլվածքն ու ձևերը, մոտենում է Անֆիսային: Անֆիսան բարկանում է, սպառնում է նրան ավելով։ Խորքի դռների մեջ երևում է Աննա Գասպարովնան։ Ժորժը փախչում է։

ՊԱՏԿԵՐ IV

Աննա Գասպարովնան հագած է առավոտյան թեթև շրջազգեստ՝ լայն թևերով, կուրծքը կիսաբաց։

— Նա ի՞նչ էր անում այստեղ, հարցնում է Աննա Գասպարովնան, մոտենալով հայելուն։

— Ուզում էր ինձ գրկել, պատասխանում է Անֆիսան։

Աննան նախ հրճվանքով ծիծաղում է, ապա իսկույն լրջանում։ Թող Անֆիսան թույլ տա Ժորժին և՛ գրկելու, և՛ համբուրելու, և՛ ամեն բան, բայց թող նա զգուշանա հետևանքից։

— Հետևանքի մասին մենք չենք կարող պատասխանատու լինել, զգուշացնում է Աննա Գասպարովնան Անֆիսային։

Անֆիսան հասկանում է տիրուհու ակնարկի ներքին իմաստը և դեմքով զզվանք է արտահայտում։ Քայլերն ուղղում է խորքի դռները։ Աննա Գասպարովնան ձեռի հրամայական շարժումով պահում է նրան և պատվիրում է ասել խոհարարին, թե այսօր Թամարայի անվանակոչության օրն է, հյուրեր են գալու, թող ճաշ պատրաստի քսան հոգու համար։

Անֆիսան հեռանում է խորքի դռներով։

Աննա Գասպարովնան, մնալով մենակ, նայում է հայելուն, հիանում է իր դեմքի երևակայական թարմությամբ, ապա, շոշափելով իր հաստ կողերն ու ազդրերը, տխրոմ է։ Նրան չափազանց անհանգստացնում է իր գիրությունը։

Աջ կողմի դռներով գալիս է Բարութչյանը։ Աննան ժպտում է,