Էջ:Shirvanzade, Collection works, vol. 7.djvu/495

Այս էջը սրբագրված է

դռները։ Եթե ես դուրս անեմ նրան իմ տնից, քո խայտառակությունն էլ ավելի նյութ կտա չար լեզուներին։

— Ինձ համար միևնույնն է, թող ով ինչ ուզում է` խոսի։

— Բայց ինձ համար միևնույնը չէ։ Աննա, ինձ համար, — գոչում է Արտեմ Պետրովիչը, արդեն կորցնելով իր հաբերությունը։

Աննան երկարատև ևւ բարձրաձայն ծիծաղում է։

Արտեմ Պետրովիչր կատաղում է և ուզում է հարձակվել Աննայի վրա։

ՊԱՏԿԵՐ VI

Խորքի դռներից ներս է վազում Թամարան և ընկնում է ծնողների մեջ։ Արտեմ Պետրովիչն իջեցնում է իր բարձրացրած բռունցքը և գլուխը ամոթահար թեքում է կրծքին։ Ամոթահար է և Աննա Գասպարովնան։ Թամարան նայում է մեկին և մյուսին՝ դառը հեգնանքով ու տաեռապանքով։

— Այդպե՞ս եք տոնում իմ անվանակոչության օրը,— արտասանում է նա։

Աննան և Արտեմ Պետրովիչը սթափվում են։

ՊԱՏԿԵՐ VII

Մարկոզովների սեղանատունը՝ խորքում մի մեծ բուֆետ, մեջտեղ ճաշի սեղան, որ ծածկված է ձյունափայլ սփռոցով։ Անֆիսան մի սպասավորի օգնությամբ բուֆետից դուրս է բերում թանկագին սերվիզը և դասավորում է սեղանի վրա։ Երկու երեք անգամ զանգակի ձայն լսելով, Անֆիսան շտապով գնում է խորքի դռներով և իսկույն վերադառնում է, բերելով մեկը մյուսից փարթամ ծաղկեփնջեր և դնում է զանազան տեղեր։ Վերջին փունջը փոքրիկ է։ Գալիս է Թամարան, այդ փունջը վերցնում է, պոկում է նրան կցված ծրարիկը, բաց է անում շտապով, կարգում է.

«Շնորհավորում եմ Ձեր ծննդյան տարեդարձը, ցանկանում եմ բախտավորություն։ Ներեցեք, որ գործերս թույլ չեն տալիս անձամբ շնորհավորելու։

Խորին հարգանքով Տիգրան Խալիֆյանին»։