Էջ:Shirvanzade, Collection works, vol. 7.djvu/496

Այս էջը հաստատված է

Թամարան տխրում է՝ մտածելով, «Նա արհամարհում է բուրժուայի աղջկան»։

Եվ բուֆետից մի գեղեցիկ ծաղկաման վերցնելով, փունջը տեղավորում է նրա մեջ և դնում է սեղանի վրա։

Անֆիսան փնջերից մեկը դնելով սեղանի վրա, մյուսները տանում է սալոն՝ խորքի դռներով։

ՊԱՏԿԵՐ VIII

Նույն սեղանատունը հակառակ կողմից։ Խորքում լուսամուտներ գեղեցիկ վարագույրներով։ Ճաշի սեղանը պատրաստ է։ Անֆիսան և սպասավորը քաշվել են մի կողմ և սպասում են հյուրերին։ Նախ երևում է Աննա Գասպարովնան հյուրերի հետ, ապա Արտեմ Պետրովիչը և տղամարդիկ, որոնց թվումն է Աբալյանը, ինժեների համազգեստով և կրծքի վրա տեխնոլոգիական ինստիտուտի պարգևանշանը։ Կանայք՝ թե երիտասարդ և թե ծեր հագնված են հարուստ։ Մի երկուսը դեկոլտե են։ Ադամանդների և այլ գոհարների մրցում։ Բացառություն է կազմում միայն Թամարան, որ չուի իր վրա ոչմի գոհար։ Տղամարդիկ ոմանք ֆրակով են, ոմանք ռեդինկոտով։

Սեղանի մի ծայրում նստում է Աննա Գասպարովնան, մյուսում՝ Արտեմ Պետրովիչը։ Բոլորի դեմքերն արտահայտում են ուրախ տրամադրություն և ուտել-խմելու մեծ ախորժակ, բացի Թամարայից, որ միշտ մտազբաղ է։ Մի քանի անգամ Աբալյանը, որին հաջողվել է նստել Թամաթայի քով, աշխատում է զբաղեցնել նրան խոսակցությամբ, չի հաջողում։ Նրա հղկած դեմքը թթվում է յուրաքանչյուր անգամ, երբ Թամարան սեղանի վրայից վերցնում է Խալիֆյանի փնջիկը և հոտոտում է։ Ամենից ուրախը Ժորժն է։ Նա հագած է սմոկինգ և շարունակ ուղղում է մերթ փողկապը, մերթ թևերը, մերթ հարթ սանրած մազերը։

Առաջարկվում է թամադա ընտրել։ Ընտրվում է շատ խնջույքներում տրորված ու մաշված, ալկոհոլից կարմրած և ուռած դեմքով մեկը։ Նա կոնյակի առաջին բաժակը առաջարակում է