Էջ:Shirvanzade, Collection works, vol. 7.djvu/501

Այս էջը հաստատված է

ՊԱՏԿԵՐ II

ՆՈՒՅՆՔ և ԽԱԼԻՖՅԱՆ

Խալիֆյանը ներս է մտնում չափազանց գունատ ու հուզված։ Նա չորս բանվորների թաղումից է գալիս։ Նա գրգռված է Բարութչյանի և Աբալյանի դեմ։ Տեսնելով նրանց, բարկությունից ցնցվում է և առանց բարևելու նստում է իր գրասեղանի քով ու սկսում է ինչ-որ գրել: Բարութչյանն ու Աբալյանը հեգնական ժպիտներ են փոխանակում։ Խալիֆյանը գրած թուղթը վերցնելով ուզում է գուրս գալ։ Բարութչյանը կտրում է նրա ճամփան, հեգնական ժպիտը երեսին։

— Ինրո՞ւ ես բարկացել մեզ վրա։

— Որովհետև դուք մարդասպաններ եք, ոճրագործներ։

Արտասանելով այս ծանր խոսքերը, Խալիֆյանն արագ քայլերով դուրս է գնում։ Բարութչյանը ձեռով սպառնալի շարժում է անում նրա ետևից։ Աբալյանը լկտիաբար ծիծաղում է։

ՊԱՏԿԵՐ III

Բանվորային կացարաններից մեկը։ Կիսախարխուլ մի հարկանի տան գավիթն ու պատշգամբը։ Երկու 5 — 6 տարեկան երեխաներ, մեկը գեր, շիկահեր աղջիկ, մյուսը սևահեր տղա, գավթում խաղում են։ Երկու կին, մեկը սևահեր, մյուսը շիկահեր, լվացք են անում։ Շուտով նրանք դադարում են աշխատել։ Սապոնը վերջացել է, այնինչ լվացքի կեսը դեռ մնում է։ Բարութչյանի վերջին կարգադրության հետևանքն է։ Նա հրամայել է բանվորներին ամսական երկուսի փոխարեն տալ մի ֆունտ։ «Անեծք նրան, անեծք բոլոր հանքատերերին», գոչում են կանայք, ձեռները վեր բարձրացնելով։ Սևահեր կինը Եփրեմի կինն է, իսկ շիկահերը՝ Վլասինը։

ՊԱՏԿԵՐ IV

Ձախ կողմից գալիս են Եփրեմը, Վլասն ու Աբդուլլան երկու թուրք ընկերների հետ: Նրանք տխուր են, նոր են թաղել չորս սպանված բանվորներին։ Սևահեր մանուկը, վազելով