Էջ:Shirvanzade, Collection works, vol. 7.djvu/516

Այս էջը սրբագրված է

սպասավորներն աթոռները ժողովեն ու պարողների համար տեղ ազատեն: Աբալյանը մոտենում է երկու իր հասակի երիտասարդների, որոնցից մեկը կրում է ցարական օֆիցերի համազգեստ, մյուսը ֆրակով է: Կարճ խորհրդակցություն երեքի մեջ: Երևում են ԽալիՖյանը, Սանդրո Գուլաձեն, Ֆարման Մահմուդզադեն և Ալյոշա Չերնովը, բոլորն էլ պարզ հագած, այսինքն բաճկոններով: Ցարական ստան, բեղերը ոլորելով, մի սպառնալի հայացք է ձգում նրանց վրա: Չորսից ոչ ոք ուշադրություն չի դարձնում նրա վրա, միայն Գուլաձեն հեգնորեն ծիծաղում է:

ՊԱՏԿԵՐ IV

Սրահում պարերն սկսվել են: Պարողների մեջ է Աննա Գասպարովնան, չպարողների մեջ է Թամարան, որ այս կողմ նայելով Խալիֆյանին է փնտրում: Նա վճռել է անպատճառ հանդիպել ինժեներին և արհամարհանք ցույց տալ նրան: Նա մերժում է բոլոր երիտասարդներին, որոնք մոտենում են ու առաջարկում պարել, իսկ Աբալյանի առաջարկը մերժում է ակնհայտ ատելությամբ: Մոտենում է Խալիֆյանը: Վայրկենաբար փոխվում է Թամարայի դեմքի արտահայտությունը: Նա մոռացավ իր վճիռը, նա ուրախ է: Նա կարծում է, թե Խալիֆյանը եկել է խնդրելու, որ իր հետ պարե: Բայց Խալիֆյանը երեկույթ է եկել ոչ պարելու կամ զվարճանալու, այլ իր մի քանի ընկերների հետ տեսնվելու համար: Կարճ Խոսակցություն Թամարայի և Խալիֆյանի մեջ, խանդի և ատելության զորավոր արտահայտություն Աբալյանի կողմից, որ հեռվից նայել է: Խալիֆյանը հեռանում է, Թամարան նորեն տխրում է:

ՊԱՏԿԵՐ V

Նույն սրահը: Պարերը շարունակվում են: Այս անգամ պարում են արևելյան պարեր: