Էջ:Shirvanzade, Collection works, vol. 7.djvu/517

Այս էջը հաստատված է

ՊԱՏԿԵՐ VI

Կլուբի սեղանատունը։ Հանդիսականների մի մասն ընթրում է զատ-զատ սեղանների քով, խումբ-խումբ։

Մարկոզովների սեղանն սպասավորների առանձին ուշադրության առարկան է։ Արտեմ Պետրովիչին սպասավորում է ինքը մետր-դ՛ օտելը։

Երևում է Խալիֆյանն իր երեք ընկերների հետ։ Նրանք ազատ սեղան են փնտրում և դժվարությամբ են գտնում։ Արտեմ Պետրովիչը Բարութչյանին պատվիրում է Խալիֆյանին իր սեղանին հրավիրելու։

Խալիֆյանը ներողություն խնդրելով, մերժում է։ Նա չի ուզում իր ընկերներից բաժանվել։ Մարկոզով ամուսիններն ու Բարութչյանը վիրավորվում են։ Թամարան դառնագին հանդիմանում է հորը, որ մի անգամ ևս իրեն ստորացրեց։

Երևում է Աբալյանը։ Աննա Գասպարովնան, հակառակ Թամարայի ցանկության, սպասավորին ուղարկում է նրան իր սեղանին հրավիրելու։ Աբալյանը քծնող ժպիտը երեսին գալիս նստում է Աննա Գասպարովնայի մոտ։ Նա շոյված է, մի քանի հաղթական հայացքներ է ձգում Խալիֆյանի սեղանի ուղղությամբ։ Ոչ Խալիֆյանը, ոչ նրա ընկերներն ուշադրություն չեն դարձնում։ Նրանք խորապես զբաղված են խոսակցությամբ։

Երևում է ժորժը սմոկինգով։ Նա հարբած չէ, բայց գունատ է ու այլայլված։ Նա մի կողմ է կանչում Բարութչյանին և փող է խնդրում, ստանում է և իսկույն չքանում։

Բարութչյանն իր վիճակով գոհ է։ Աննա Գասպարովնան միանգամայն հափշտակվել է Աբալյանով։ Ուրախ է, որ այդպես շուտ և այդպես դյուրին ազատվեց ձանձրալի սիրուհուց։

Արտեմ Պետրովիչն զբաղված է ընթրիքով, ոչնչով չի հետաքրքրվում։ Խմում է քիչ, ուտում է շատ, գայլի ախորժակով, առանց վայրկյան դադար առնելու։

Թամարան տառապում է բարոյապես։ Նրան խորապես վիրավորում ու ամոթ է պատճառում մոր սիրաբանությունն Աբալյանի հետ և հոր անտարբերությունը։ Նա ընթրիքին չի