ՆԱՄՈԻՍ
1911 թվականի ամռանը Դիլիջանում Շիրվանզադեն աշխատում է « Նամուս» վեպի բեմականացման վրա։ Փոխադրության ընթացքում նա կատարում է շատ փոփոխություններ, հավելումներ ու կրճատումներ, ձգտելով ստեղծել վեպի համարժեքը դրամայի ժանրի մեջ։ Հետագայում Շիրվանզադեն կրկին ու կրկին մշակում է դրաման, հղկում կերպարներն ու դիալոգները, ստեղծում է նոր էպիզոդիկ հերոսներ, ուժեղացնում մի շարք տեսարաններ (հարսանիք, Սեյրանի և Սուսանի հանդիպում և այլն)։
«Նամուս» դրաման մեծ քննություն բռնեց։ Առաջին անգամ բեմադրվեց 1911 թ. հոկտեմբերի 31-ին, Թբիլիսիի Արտիստական ընկերության թատրոնում։ Գլխավոր դերերում հանդես եկան՝ Հ. Աբելյանը (Ռուստամ), Սևումյանը (Բարխուդար), Մայսուրյանը (Սուսան), Հասմիկը (Շպպանիկ), Շուտով «Նամուս»-ը դառնում է հայ թատրոնի խաղացանկի մասսայական ու լավագույն երկերից մեկը, բեմադրվում է բոլոր հայաշատ վայրերում՝ թատերական սիրողների և պրոֆեսիոնալ խմբերի կողմից։
«Նամուս»-ը մեծ հաջողությամբ բեմադրվել է նաև վրաց և ադրբեջանական բեմերի վրա։ Այս պիեսը մի առանձին հետաքրքրություն էր առաջացրել Անդրկովկասի թատրոններում և սիրողների շրջանում՝ Սովետական իշխանության առաջին տարիներին, երբ պայքար էր գնում հին, հետամնաց բարքերի ու սովորույթների դեմ։
«Նամուսը» բարձրացավ նաև էկրան։ Ֆիլմում Բարխուդարի դերը կատարում էր հայ մեծ դերասան Հ. Աբելյանը։ «Նամուս»-ի թեմայով ստեղծվեց նաև Խոջա էյնաթալի «Նամուս» օպերան։
1955 թ. Գ. Սունդուկյանի անվան թատրոնի երիտասարդական ուժերը Վ. Աճեմյանի ինքնատիպ մեկնաբանությամբ խաղացին «Նամուս»-ը։ Պիեսը մինչև այսօր մնում է բեմի վրա, մեծ հաջողություն գտնելով հանդիսականների շրջանում։ «Նամուսը» 1929 թ․ բեմադրությունից հետո երկրորդ անգամ 1954 թվականին հաջողությամբ բեմադրվեց նաև Բաքվի Մ. Ազիզբեկովի անվան Պետական թատրոնում։ Դրաման 1953 թվականին արտիստական լավագույն ուժերի մասնակցությամբ բեմադրվեց նաև Ստալինաբադի տաջիկական Ակադեմիական թատրոնում։
ՉԱՐ ՈԳԻ
1912 թվականին Շիրվանզադեն «Ցավագարը» վիպակը փոխադրում է դրամայի։ Այդ առթիվ «Տարազ»-ի խմբագրությանն ուղղված նամակում նա գրում է. «Պատմվածքի և դրամայի մեջ կա միայն սյուժեների նմանություն, մնացյալում նրանք խստիվ տարբերվում են իրարուց։ Պիեսը ծայրեիծայր հոգեբանական անալիզ է թե՛ հերոսուհու, և թե՛ նրա միջավայրի մարդկանց ներքին աշխարհի»։ Շիրվանզադեն հիմնականում հավատարիմ է մնացել «Ցավագար»-ի ոգուն, կերպարներին և սյուժեին, բայց