«Արհավիրքի օրերին» դրամայում Շիրվանզադեն մի շարք ցնցող պատկերներով և տեսարաններով ցույց է տալիս ժողովրդի ծանր ու ճնշված վիճակը սուլթանական Թուրքիայի լծի տակ, ժողովրդի ֆիզիկական ու հոգեկան տառապանքները, ժողովրդի սերը Ռուսաստանի նկատմամբ և այլն։ Դրամայում մերկացվում է թուրքական բռնակալության բարբարոսական վարքագիծը, որը ճակատագրական և կործանարար եղավ հայ ժողովրդի մի ամբողջ հատվածի համար։
Այս դրաման ունի նաև լուրջ թերություններ։ Հեղինակը ամբողջ հստակությամբ չի բացահայտում հայ ժողովրդի ողբերգության պատճառները, շատ է շեշտում կրոնների տարբերությունը, մոռանալով քաղաքական ու սոցիալական պատճառները։ Վերջապես նա լավ չէր հասկանում նաև համաշխարհային պատերազմի և կոնկրետ՝ ռուս-թուրքական պատերազմի իմպերիալիստական բնույթը, որի պատճառով էլ ռուսական իմպերիային համարում էր քրիստոնյա ժողովուրդների անշահախնդիր պաշտպանը։ Վերջապես այս ամենը և դրա հետ միասին արևմտահայ կյանքն ամբողջ խորությամբ չճանաչելը զգալիորեն իջեցնում են դրամայի գեղարվեստական արժեքը։ Այնտեղ կան հոգեբանական կեղծ վիճակներ, թույլ պատկերներ։ Համոզիչ չեն նաև գլխավոր կերպարներից մեկի՝ Գալոյի հոգեկան հակասությունները։ Շիրվանզադեն երբեմն հեռանում է ռեալիզմից, տուրք տալով նատուրալիզմին։
Բայց, այնուամենայնիվ, էականը դրամայում դրականն է, ժողովրդի ծանր տառապանքների և հոգեկան ապրումների, հայրենասիրության, երազանքների ու հույսերի արտացոլումը։ Դրամայի արժանիքներից մեկն էլ լավատեսական վերջաբանն է։ Այդ մռայլ ու ողբերգական իրադարձությունների շրջանում, ինչպես Հովհ․ Թումանյանը, Շիրվանզադեն էլ հավատում է ժողովրդի գալիքին։ Հայ գաղթականների թալանված ու տանջված շարքերը շարժվում են դեպի հյուսիս, Ռուսահայաստան։ Հայ ժողովուրդը կապրի, քանի կա Ռուսաստանը, քանի դեռ արև է շողում Արարատի կատարին,— այս է դրամայի գաղափարական վերջաբանը։
ԱԶԳԱՅԻՆ ԳՈՐԾԻՉ
Այս անավարտ կատակերգությունը գրվել է 1916 թ. հունիս-հուլիս ամիսներում Թբիլիսում։ Հայաստանի Գրական թանգարանում գտնվող ձեռագիր օրինակի առաջին էջի վրա գրված է․
Շիրվանզադե
Կատակերգություն երեք արարվածով։
1916 թ. հունիս-հուլիս, Թիֆլիս։
Բայց անհայտ պատճառով կատակերգությունը մնացել է կիսատ։ Մեզ հասել են միայն նրա առաջին և երկրորդ արարվածները։ Հետագայում Շիրվանզադեն այլևս չի անդրադարձել այդ կատակերգությանը։ Այդ գործը առաջին անգամ տպագրվել է «Սովետական գրականություն և արվեստ» ամսագրում (1945 թ․, № 8 — 9-ում) «Մի անտիպ կատակերգություն» պայմանական