Էջ:Shirvanzade, Collection works, vol. 7.djvu/56

Այս էջը հաստատված է

հետ, թղթի փաթեթը ձեռքին): Փույթ չէ, վաղը կպարապենք։ (Ձեռ է տալիս Կոստանդինին և Ստեփանին):


ՍԱՄՍՈՆ. (Բավական սառը): Չգիտեմ, կարո՞ղ եմ արդյոք վաղը կամ մյուս օրն էլ պարապել։

ՀՄԱՅԱԿ. (Նայում է Սամսոնին զարմացած: Զգալով նրա տրամադրությունը, շրթունքները սեղմում է իր վրդովմունքը դաղելու համար): Լավ, ինչպես կամենաք։ Մնացեք բարև։ (Առանց ձեռ տալու, գլուխ է տալիս և դնում խորքի դռներով):


ՏԵՍԻԼ 8



ՆՈՒՅՆՔ, առանց ՀՄԱՅԱԿԻ


ՍԱՄՍՈՆ. (Մի նշանակալից հայացք է ձգում Կոստանդինի վրա): Ստեփան, ես քեզ հետ առանձին խոսելիք ունիմ։

ԿՈՍՏԱՆԴԻՆ. (Հեռվից դիտել է տեսարանը, հանդարտ հեռանում է ձախ կողմի առաջին դոնորով):


ՏԵՍԻԼ 9



ՍԱՄՍՈՆ և ՍՏԵՓԱՆ


ՍԱՄՍՈՆ. Ա՛հ, փառք աստծո, ազատվեցի։ (Նստում է հառաչելով): Գլուխս տրաքում է։

ՍՏԵՓԱՆ. (Հեռվից դիտել է նախընթաց տեսարանը): Այդ ի՞նչ արիր, մի՞թե կարելի է այդպես վարվել Հմայակի հետ։ Դու գրեթե վռնդեցիր նրան քո տնից։

ՍԱՄՍՈՆ. Ո՞վ է այդ քո Հմայակը։

ՍՏԵՓԱՆ. Ով էլ լինի, համենայն դեպս այն մարդկանցից չէ, որոնց սովոր ես քո աղայական բարձրությունից նայել։

ՍԱՄՍՈՆ. Չլինի թե ուզում ես, որ ես քեզ դեռ շնորհակալություն էլ հայտնեմ նրան իմ տունը մտցնելու համար։ (Վեր է կենում):