Էջ:Shirvanzade, Collection works, vol. 7.djvu/70

Այս էջը հաստատված է


ԱՐԱՐՎԱԾ ՉՈՐՐՈՐԴ


Առաջին արարվածի տեսարանը, միայն ճաշի սեղանի փոխարեն գրված են մի թեթև եղեգնյա գահավորակ, մի փոքրիկ սեղան, պարտեզի աթոռներ: Համակի վրա գցած է Արմենուհու շալը և երկար ձեռնափայտը։


ՏԵՍԻԼ 1



ՍՏԵՓԱՆ ԵՎ ՎԻՐԳԻՆԵ


ՍՏԵՓԱՆ. (Նստած է փոքրիկ սեղանի մոտ. ծխում է): Գնանք Վիրգինե, հավատա, այդ լավ կլինի։ Բավական է, ինչքան հյուր եղանք այստեղ։

ՎԻՐԳԻՆԵ. Ես չեմ ուզում եղբորս այդ դրության մեջ թողնել ու հեռանալ։ (Կանգնած էր, նստում է):

ՍՏԵՓԱՆ. Այն Ժամանակ ինձ ներիր, ես կերթամ մենակ։

ՎԻՐԳԻՆԵ. Չեմ հասկանում, ինչո՞ւ ես այդպես շտապում։

ՍՏԵՓԱՆ. Շտապում եմ, որովհետև անտանելի է այս ընտանիքի կյանքը։ Մայր, որդի ու աղջիկ խոսքը մի եք արել՝ մի ազնիվ էակ հալածելու։ Ես չեմ կարող տեսնել անմեղությունը այդ հալածանքի տակ և լռել։ (Վեր է կենում):

ՎԻՐԳԻՆԵ. Գետինը մտնի քո անմեղը հա՜, գետինը մտնի։

ՍՏԵՓԱՆ. (Գրգռված): Կեկել ես դու, Վիրգինե, կատարյալ