Էջ:Shirvanzade, Collection works, vol. 7.djvu/98

Այս էջը հաստատված է

կտուրը թափվել է, դա էլ վնաս չունի, Ճատտի Կտուրանց տունը տակնուվրա է եղել, ինձ հարցնես, դա էլ վնաս չունի։ Ամա որ Մարմարանց հավաբունը ընկել է, երկու հավ է սատկել, դա մեծ վնաս է բոզբաշի համար։

ՄԱՐԻԱՄ. Տնաքանդ, ունեցած չունեցածդ ձեռքիցդ գնացել է, էլի հանաքներ ես անում։
ՀԱՅՐԱՊԵՏ. Ջառ ու ջահաննամը, որ գնացել է (Ուզում է Մարիամին գրկել, ընդդիմություն տեսնելով, զսպում է իրան): Մի կտոր հաց միշտ կճարենք (Սեղանը տեսնելով): Օհո՜, սեղան եք պատրաստել։ Այդ լավ է, քաղցած եմ։ Արաղ էլ կա՞։ Կա, էլ ինչո՞ւ ենք սպասում։ Բարխուդարը տանը չէ՞։ (Բողկ է վերցնում ու ծամում):
ՄԱՐԻԱՄ. Շուտով կգա։
ԴՐՍԻՑ. (Հեռվից լսվում է թմբուկների, ծնծղաների ձայներ: Թուրքերը ողբում են իրանց մեռելներին, գոռալով. «Շահ Հուսեյին, վայ Հուսեյին»):
ՍԵՅՐԱՆ. Այդ ի՞նչ է։
ՀԱՅՐԱՊԵՏ. Թուրքերը շախսեյ-վախսեյ են անում իրանց մեռելների համար։
ՍՈՒՍԱՆ. (Գրկելով Գյուլնազին): Մամա, ես վախենում եմ:
ԳՅՈԻԼՆԱԶ. Մի վախենար, բալաս։
ՄԱՐԻԱՄ. Գիշերվա խավարին այդ ձայները մարդու զարզանդեցնում են։
ԳՅՈԻԼՆԱԶ. Կարծես դժոխքից են գալիս։
ՀԱՅՐԱՊԵՏ. (Բարխուդարին տեսնելով): Եկ, ա մարդ, քաղցած մեռանք։

ՏԵՍԻԼ 5

ՆՈԻՅՆՔ և ԲԱՐԽՈՒԴԱՐ

ԲԱՐԽՈՒԴԱՐ. (Գալիս է աջ կողմի դռներից` մի երկար և շատ բարակ չիբուխ ծխելով: Բարձրահասակ խոժոռ ու մռայլ դեմքով մարդ է, սափրած երեսով: Հագած է երկար թևերով չուխա, տակից հին ձևի արխալուղ, լայն և տերևաձև