Այս տեսարանը պատմեց ինձ ինքը թղթավախճառը, ավելացնելով.
— Մարդ զարմանում է, թե էդ պաղ ձուկը ինչպես է գրում այդպիսի կրակոտ բաներ։
Նա սպառնում էր Րաֆֆիի դեմ դատ բանալ, ես ասացի նրան.
Եթե այդ անեք, ես ձեզ կխայտառակեմ լրագրում։ Րաֆֆին երբեք չէր խոսում Արծրունու հետ ունեցած իր վեճի մասնավոր պատճառի մասին։ Հետո միայն ես իմացա, որ այդ պատճառն իրոք նյութականն է։ Արծրունին չէր վճարել Րաֆֆիին «Փավստոս» ստորագրությամբ մի շարք հոգվածների վարձը, ասելով, որ այդ հոդվածներով Րտֆֆին բանակռվել է իր քննադատ Հայկունու հետ, հետևաբար դրանք գրական գործեր չեն, այլ ինքնապաշտպանություն։
Րաֆֆիի համար, իհարկե, յուրաքանչյուր կոպեկ արժեք ուներ։ Մարդն իր կյանքում կրել էր անսահման զրկանքներ։ Մի անգամ ինձ մոտ ճաշի ժամանակ ուրախ տրամադրության մեջ պատմեց իր անցյալից մի քանի դեպքեր։
Հիշում եմ հետևյալը.
— Մի օր պարապել էի մինչև գիշերվա կեսը։ Ծխախոտս վերջացավ, միևնույն ժամանակ սաստիկ անոթի էի, գրպանումս ունեի չորս կոպեկ։ Մտածում էի ինչ գնեմ՝ ծխախո՞տ, թե՞ հաց։ Վճռեցի հաց գնել։ Այն ժամանակ ես կենում էի Հավլաբար արվարձանում։ Դուրս եկա փողոց։ Բոլոր խանութները փակ էին։ Զարկեցի մի հացթուխի խանութի դռներին։ Ներսից ինձ պատասխանեցին հայհոյանքով։ «Այ մարդ,— ասացի,— դու հայ ես, ես էլ հայ եմ, տուր ինձ երեք կոպեկի հաց, ի՞նչ ես զուր տեղը գոռգոռում»։ Վերջապես, երկար խնդրելուց հետո, ստացա մի կտոր հաց։
Նա ասում էր․
— Պարսկաստանում ես նյութապես ավելի ապահով էի, քան այստեղ։
— Ինչո՞ւ հեռացաք Պարսկաստանից,— հարցրի ես մի օր.
— Ստիպված էի։
Նա չասաց ինչու համար Էր ստիպված։ Պատճառը