Էջ:Shirvanzade, Collection works, vol. 8.djvu/173

Այս էջը սրբագրված չէ

տողամեջ արտահայտվում էր նրա հոդվածների և ֆեչիետոնների մեջ։

Սիրելով կյանքն անհունորեն, Արծրունին զգում էր, որ կյանքը ոչ սիրով, այլ կարեկցությամբ է նայում իրան։ Սիրելով ընկերային միջավայրը, նա միևնույն ժամանակ չափազանց վատ էր զգում իրան այդ միջավայրում և աշխատում էր կարելույն չափ հեռու պահել իրեն ընկերական շրր֊ ջաններից։ Եվ այդ բանում բնականորեն ու իրավամբ խրա¬ խուսում էր նրան իր կյանքի անհաջող ընկերուհին — Մարոն, որ, ինքը սիրված չշինելով շրջաններից, չէր ոպում, որ իր սի֊ րեցյալն էլ սիրված ու փայփայված լինի։ Դա ավելի վատ մի զգացում էր Մարոյի մեջ, քան խանդը. դա հավասար բա֊ րոյական մակարդակի վրա մնալու պահանջն էր։ Մյուս կող֊ մից Արծրունու հակառակորդները չունեին գոնե տարրական նրբազգացություն խնայելու այնյ ինչ որ բնությունը չէր խնայել, և շատ անդամ անվայել ակնարկներով խոցոտում էին նրա առանց այն ևս խոցոտված հոգին։ Այս դեպքում առաջին դերը պատկանում է Գամառ֊թ աթիպա յին։ Բնորոշ է, որ Դրիդոր Արծրունին ինքն իր «Մշակ»֊ի կամ սեփական ուղղությունը համարում էր « մտրակո ղական», այսինքն ագրեսիվ։ Հակառակորդներն այլ բառ էին գործս։֊ ծում— «հայհոյողական»։ Հայհոյանքներ բառիս ստորին ի֊ մաստով Արծրունու հոդվածների մեջ, իհարկե, չկային, բայց մաղձ և ատելություն որքան կամենաք, և ես կարծում եմ, որ նրա գրիչը չէր ունենալ այն հզոր թափը, եթե նրա հոգու մեջ շչիներ այդ մշտական մաղձը, Սակայն այդ թափն ար¬ տահայտվում էր միայն այն դեպքերում, երբ խնդիրը վերաբե¬ րում էր հայ կյանքի ներքին կացությանը։ -Pաղաքական խրն֊ դիրների մեջ նա ավելի քան զգույշ և չափավոր էր, երբեմն նույնիսկ երկչոտ։ Այս տեսակետից նա տարբերվում էր ոչ միայն «պահպանողական» Աբգար Հովհաննիսյանից («Ար¬ ձագանք»), այլև «կղերական» Պետրոս Սիմոնյանցից («Մե¬ ղու Հայաստանի»), «ետադիմական» Սպանդար Ս պանդար֊ յանից («Նոր֊Դար»)։ Թիֆլիս տեղափոխվելուցս երկու թե երեք տարի առաջ ժանդարմերիան մի թեթև խուզարկություն էր արել «Մշակ»-ի խմ բագրատանըւ Երբ Արծրունին պատ֊ 173