Էջ:Shirvanzade, Collection works, vol. 8.djvu/177

Այս էջը հաստատված է

սովորական հիվանդությանը քառասուն և ութ տարեկան հասակում, որ շատ հեռու է ծերությունից։

Հիշում եմ այսօրվա պես նրա թաղման օրը։ Հորդառատ ձյունը դադարել էր, երկինքը պարզվել։ Թիֆլիսը երբեք այդպիսի բազմամարդ և միևնույն ժամանակ անախորժության չափ աղմկալի հուղարկավորություն չէր ունեցել։ Գլխավոր դերակատարները, իհարկե, հիմա դաշնակցության հիմնադիրներն էին։ Նրանց թելադրությամբ էին գավառներից բազմաթիվ պատգամավորներ եկել։ Դագաղին հետևում էին չորս հարյուր քսան ծաղկեպսակներ և մի քանի տասնյակ հազար հուղարկավորներ։

Կառավարությունը գիտեր, որ Գրիգոր Արծրունու թաղումը պիտի լինի մի տեսակ ազգային ցույց և մի զորավոր բողոք իր դեմ, ուստի կարգադրել էր, որ դագաղը չտարվի կառավարչապետի պալատի առջևով։ Այլ որոշում էին կայացրել դաշնակցականները։ Մի քանի ամիս առաջ նման ցույց արել էին վրացիներն իրանց նշանավոր գործիչ, նախկին քաղաքագլուխ Թիֆլիսի, ապա աքսորական Կիպիանու թաղմանը։ Ոստիկանությունը չկարողացավ զսպել դաշնակցականներից հրահրված երիտասարդությանը, սգո թափորն անցավ պալատի առջևով։ Քարկոծվեցին մի քանի ոստիկաններ, արվարձանային ոստիկանապետը վիրավորվեց և ձիուց ընկավ։ Այս եղավ ոստիկանության ամբողջ պատիժը, որով հետո այնքան պարծենում էին աղմկարարները։ Ընդհանուր տեսարանը տգեղ լինելով, ինձ վրա թողեց շատ գեշ տպավորություն։ Գրիգոր Արծրունու թաղումն ավելի համեստ, միևնույն ժամանակ ավելի տխուր և լուրջ էի երևակայել։ Եթե Արծրունին նախագուշակեր, որ այդ ձևով պետք է ողբացվի իր մահը, համոզված եմ, որ կարգելեր։ Նա փառասեր էր, բայց ոչ աղմկասեր։ Նա կարգելեր նամանավանդ, եթե գիտենար, որ իր մահվան շուրջը հարուցված փոթորիկը մեծ մասամբ արվեստական էր, և որ դա սուգ չէր, այլ մի տեսակ նախնական ռեկլամ կազմակերպվող դաշնակցության համար։

Գրիգոր Արծրունին ասպարիզից չքացավ ժամանակին։ Նա չտեսավ իր մահը։ Նա հասել էր բնությունից իրան սահմանված