Էջ:Shirvanzade, Collection works, vol. 8.djvu/259

Այս էջը սրբագրված է

— Ում հետ խոսեմէ այստեղ ոչ ոք չկա»— ասացի ես։ — Շեյխի կինն իր զավակների հետ վարագույրի ետևումն է, կլսի։ Ես սկսեցի թուրքերեն լեզվով համոզել տիկնոջը, թե ոչ այս գիշեր և ոչ էլ հետո թուրք ազգաբնակությանը վտանգ չի Ապառնում, թե տարածված լուրերն անտեղի են և չպիտի հավատալ չարամիտ մարդկանց ստերին։ Դյուրին չէր սարսափահար կնոջը հանգստացնել։ 'Ես լսում էի նրա լաըի ձայնը։ Ստիպված էի դիմել երդումների, լավ գիտենալովնրանց ազդեցությունը թուրք կնոջ վրա։ Մի ժամի չափ խոսելուց հետո, վերջապես, կարողացա ստանալ հաստատ խոստում, որ տիկինը չի փախչի իր զավակների հետ։ Դուրս եկանք փողոց. Մելիք-Ասլանովն ասաց․ — Այդ բավական չէ, այժմ գնանք մեյդանի կողմ, այցելենք մի քանի խանութներ ու տներ և տեսեք' ինչ սարսափ է տիրում թուրքերի մեջ։ Մութը նոր միայն սկսվել էր, բայց հակառակ սովորականին, թուրքերի բոլոր խանութներն արդեն փակ էին։ Մելիք Ասլանովը կառքն արձակեց և զարկեց առաջին խանութի դռներին։ Ներսից ոչ մի ձայն։ — Երևի ոչ ոք չկա այնտեղ,— ասացի ես։ — Մարդիկ կան, միայն վախենում են ձայն տալ։ Բաց արեք, բարեկամներ ենք, մի վախենաք։ Դռները դանդաղորեն բացվեցին Մի քանի լամպայիաղոտ լուսավորության տակ երևացին շորս մարդ։ Նրանքոտքի ելան, զինված էին։ — Հանգստացեք, մուսուլմաններ, ահա Շիրվանղադեն եկել է հայերի կողմից ձեզ ասելու, որ տարածված լուրերը չար մարդկանց ստեր են։ Ես կրկնեցի շեյխ-ուլ-իսլամի ընտանիքին ասածներս։ Մարդիկ թերահավատորեն նայում էին ինձ, միևնույն ժա։-.մանակ աշխատում էին ցույց տալ, թե ոչ ոքից և ոչինչից չեն վախենում ։ — Մենք չենք վախենում, չենք վախենում,— կրկնումէր յուրաքանչյուրը,— թող ինչ ուղում են անեն։ Անցնում ենք երկրորդ խանութը, երրորդը, չորրորդըя


                                        259