Քեռիա միայն ասում էր.
— Մեծ տղա ես, աչքերդ բաց արա, ինքդ տես ու մտածիր, ինչ որ վատ է, երևա դարձրու նրանից, ինչ որ լավ է, օրինակ վերցրու։
Իսկ տեսնելու և մտածելու շատ բան կար այդ միջավայրում, և ես ամեն բանից ազդվում էի այո կամ այնպես, ինչպեա նորածին կատու։ Քեռուս արհեստանոցի դռները միշտ բաց էին, և ամեն ոք անցնելիս կանգ էր առնում և մի քանի խոսք փոխանակում նրա հետ մեծ մասամբ կատակներով։ Բայց կար մեկը, որ շուտուվ պիտի դառնար իմ համակրանքի առարկան, բարեկամը և խնամատարը։ Քեռիս ամենից ավելի նրա հետ էր սիրում կատակաբանել և բաժակ-բաժակի զարկել։
Դա մի արագաշարժ և արագախոս մարդ էր, որին կոչում էին Կարկուտ Գասար։ Տարօրինակ էր այդ մարդու արտաքինը։ Նրա ածուխի պես սև ու խիտ մորուքն սկսվում էր ուղիղ աչքերի տակից և ծածկում ամբղղջ երեսն ու կոկորդը։ Նրա արծվային քիթն անգամ ծածկված էր մազերով, իսկ գլխի մազերը նեղ ճակատի վրա գրեթե միանում էին թավ հոնքերի հետ, նույնիակ նրա խոշոր ականջների ծակերը լիքն էին մազերով։ Մի խոսքով՝ եթե չլինեին պսպղուն աչքերը և լայն բերանի մեջ փայլող խոշոր ատամները, կարելի էր կարծել, որ բացի բրդից ոչինչ չկա այդ մարդու վրա։
Կարկուտ Գասպարի գլխավոր զբաղմունքն էր միջնորդությունը։ Նա ապրանքատերերի համար նավեր էր վարձում։ Բայց նա պարապում էր և՛ ուրիշ գարծերով. նավավարներից գնում էր Պարսկաստանից բերած չոր մրգեղեն, նարինջներ և շահով վաճառում էր մանր նպարավաճառներին։ Երբեմն ես նրան տեսնում էի ուսի վրա ապակիներով լեցուն մի կիսարկղ դրած դեպի նավահանգիստ վազելիս։ Այնտեղ նա նավերի վրա ապակիներ էր գցում կամ նորոգում։
Օրն առնվազն երկու անգամ Կարկուտ Գասպարն անցնում էր մորեղբորս արհեստանոցի առաջով։ Եվ միշտ կանգ էր առնում և հաղորդում նորություններ ծովից ու ցամաք՝