Էջ:Shirvanzade, Collection works, vol. 8.djvu/262

Այս էջը հաստատված է

որքան պատի տակ կանգնած թուրքերին, որ երկյուղածությամբ նայում էին նրան։

Մելիք–Ասլանովն ասաց․

— Ահա, բեգ, ես պարոն Շիրվանզադեին խնդրել եմ գալ ձեզ իմ ասածը հաստատելու, թե հայերի կողմից ոչ մի վտանգ չի սպառնում։

Եդիգարովը հեգնորեն ժպտաց և, դառնալով դռները մեզ համար բաց անող ծառային, ասաց.

— Ադա, բեր այստեղ իմ նոր գնած «ալթիաքանը»։

Ծառան գնաց հարևան սենյակը և շուտով վերադարձավ, բերելով մի ռևոլվեր։ Եդիգարովը վերցրեց ռևոլվերը և, առանց իմ կողմը նայելու, բերանն ուղղեց դեպի ինձ ու ասաց պատի տակ անշարժ կանգնած թուրքերին․

— Սրա գնդակը կարող է իրարու ետևում կանգնած երեք մարդու կուրծքը ծակել ու անցնել։

— Փա՜հ-փա՜հ,— արտասանեցին թուրքերը զարմացած։

Ապա Եդիգարովը, ռևոլվերը մի կողմ դնելով, դարձավ ծառային․

— Ադա, բեր այստեղ հրացանս։

Ծառան բերեց։ Նույն տեսարանը, ինչ որ ռևոլվերի հետ։

Ես նայում եմ Մելիք-Ասլանովին հարցական հայացքով։ Ի՞նչ է նշանակում այդ բոլորը, ինչու՞ է նա ինձ այստեղ բերել։

Մելիք-Ասլանովն ամոթից գլուխը թեքում է իր կրծքին։

Եդիգարովը, հրացանը մի կողմ դնելով, շարունակում է․

— Այսօր Բորչալվից պատգամավորներ էին եկել, հարցրին. «Գա՞նք, թե՞ չէ»։ Ես ասացի՝ սպասեցեք, դեռ ժամանակ չէ։ Հինգ հազար մարդ են, բոլորն էլ զինված վերջին սիստեմի հրացաններով։

Վերջապես, այդ կատակերգությունն ինձ զզվեցրեց։

Բեգն ուզում էր ինձ ահաբեկել և իմ միջոցով հայ ազգաբնակությունը։ Սակայն եթե իմ տեղը նույնիսկ մի հինգ տարեկան մանուկ լիներ, պիտի ծիծաղեր, այնքան խաղը երեխայական էր։

— Պարոն Եդիգարով,— ասացի ես,— եթե այդ ձևերով ուզում եք ինձ վախեցնել,— ավելորդ է։ Ես այստեղ