Էջ:Shirvanzade, Collection works, vol. 8.djvu/268

Այս էջը սրբագրված է

հարկե, եթե ձեր կրծքի վրա խաչ ունենայիք, կարող էր ձեզ պաշտպանել։

Ասաց ծերունին և հեռացավ, թողնելով ինձ մտատանջության մեջ։ Այս փոթորկացած երկրում ամեն ինչ սպասելի է։ Մեծ ճիգ էր հարկավոր անհանգստությունս ընտանիքիցս թաքցնելու համար։

Ապրանքատար գնացքը եկավ։ «[Տեպլուշկաներից» գուրս թափվեցին նորակոչները և сհուռաներով» հարձակվեցին կայարանի վրա անոթի գայլերի պես։ Տեսնելով, որ բուֆետ չկա, նրանք կայարանապետին հայհոյեցին փողոցային խոսքերով և գուցե ծեծեին, եթե շչիներ նրա ծերությունը։ Մի քանիսն ավելի կատաղիներից սկսեցին ջարդոտել դռներն ու լուսամուտները, բարձրաձայն քրքջալով։ Պարզ էր, որ այս վանդալականությունը նրանց վայրենի հոգու համար հավասար էր բարձրագույն զվարճության։ Ես մտածում էի, ի նչ կլինի իմ ընտանիքի ճակատա¬ գիրը, եթե մեկն ու մեկը թեկուզ կատակի համար բացա- կանչի' trահա ջհուդներ»։ Օդեսայի և Հի շինեի ջարդերից գիտեի, թե քանի հույն և ուրիշ քրիստոնյա ընտանիքներ այգ ամբոխի զոհերն են եղել։ Ով եղել է նման վիճակում, նա միայն կարող է հավատալ, եթե ասեմ, որ հոգիս ու միտքս կաշկանդվել էին այնպես, որ ոչ միայն մի բառ արտասա¬ նելու' այլև որևէ շարժում անելու ուժ չունեի։ Ես դարձել էի երկրին գամված մի անշունչ առարկա։ Վտանգ ասված բանը կարծվածի չափ սոսկալի չէ, երբ նա սպաոնում է անձնական կյանքիդ* նա ահռելի է, երթ մերձավորներիդ կյանքն է նրան ենթարկված։ Ենձ թվում էր, որ ընտանիքս կանգնած է անդնդի եզրին. մի ձայն, մթ հնչյուն,— և նա անխուսափելիորեն կործանված է։ Ոարեբախտաբար, ինքը կայարանապետն էլ սարսափի մեջ էր, ուստի, մեքենավարի հետ համաձայնության գալով կարողացավ գնացքը բաց թողնել ժամանակից առաջ։ Այ* նոսսմենայնիվ մի ամբողջ ժամ տևեց, մինչև որ կարողա¬ ցավ խուժանը ժողովել վագոնները» 268