Երկրորդ մաս
ԱՌԱՋԻՆ օրերը
Մենք որոշել էինք առանց որևէ տեղ հապաղելու, ուղ- ղակի Փարիզ անցնել։ Բեոլինում կանգ առանք միայն երկու օր, այն էլ տասնօրյա արկածալի ու հոգնեցուցիչ ճամփոր- դուլթյունից հետո մի քիչ հանգստանալու նպատակով։ Սա- կայն այդ երկու օրն էլ բավական էին զգալու համար, թե որքան դժվարին ու անախորժ է մարդու կացությունը մի երկրում, որի լեզուն չգիտես։ Իջևանել էինք Ֆրիդրիխշտ առաջնակարգ հյուրա¬ նոցներից մեկում։ Անունը միտս չէ։ Կարելի էր ենթադրել, թե մի այդպիսի հյուրանոցում պետք է լինի գեթ մի հատիկ ծառայող, որը, թացի գերմաներենից, գիտենա մի ուրիշ լե¬ զու, թեկուզ ամենուրեք ընդհանրացած Ֆրանսերենը' օտար- երկրյա հյուրերին սպասարկելու համար։ Ռուսերեն լեզվի մասին խոսք չէր կարող լինել, քանի որ նա այն ժամանակվա Ռուսիայի սահմաններից դուրս, գրեթե գոյություն չուներ։ Բայց չգտնվեց բազմաթիվ ծառայողների մեջ մեկը, որը մեր տարրական հարցերին ֆրանսերենով պատասխաներ մեզ. թվում էր ինձ, որ դրա պատճառը ֆրանսերեն չգիտե¬ նալը չէր, այլ այն ժամանակվա ազգամոլ գերմանացու ան¬ զուսպ ատելությունը դեպի ամեն ինչ, որ ֆրանսիական էր։ Չէ՛ որ դա Վիլհելմ երկրորդի շովեն քաղաքականության շըր֊ ջանն էր, երբ ամենավերջին գերմանացին մի փոքրիկ Վիլ~ հելմ էր իր մտայնությամբ և զգացումներով։ 270