Էջ:Shirvanzade, Collection works, vol. 8.djvu/272

Այս էջը հաստատված է

կյանքիս արևմուտքում այդ հավատը չքացել է կամ թուլացել, ընդհակառակը, այժմ ավելի եմ զգում նրա ուժը, թեև գիտեմ, որ շատերն իմ ընթերցողներից պիտի ծիծաղեն ինձ վրա։

Նայում էինք մտամոլոր ու աննպատակ աջ ու ձախ, դեպի վեր՝ հոյակապ տների մեր աչքերի համար անսովոր բարձրությանը, դեպի վար, աջ ու ձախ սլացող տրամվայի շքեղ կառքերին ու հատ-հատ երևացող օթոմոբիլներին։ Ամեն ինչ, իհարկե, նոր էր մեզ համար, ուստի և հետաքրքրական, բայց և ամեն ինչ սառը, անհյուրընկալ, մանավանդ մարդկանց դեմքերը, այդ մաքուր հագնված ու հստակ սափրված տղամարդկանց a la Վիլհելմ վեր ցցված բեղերն ու հաստամարմին կանանց լրջմիտ ու անժպիտ երեսները, որ արտահայտում էին և՛ կշտություն, և՛ ինքնագոհություն։ Եվ ահա պատահեց այն, ինչի վրա խուլ հույս ունեի։

— Բարև ձեզ,— լսեցի մի հեռավոր ծանոթ ձայն,— այդ ե՞րբ եք եկել, ո՞ւր եք գնում։

Դա մի հրեա կոմիվոյաժոր էր։ Նա տարենը երկու անգամ Գերմանիայից գալիս էր Թիֆլիս մի խոշոր մանուֆակտուրային տան կողմից տեղական վաճառականներին ապարանք առաջարկելու։ Ես նրան մի քանի անգամ հանդիպել էի իմ ազգական մի վաճառականի տանը և մինչև անգամ հետն էլ պրեֆարանս էի խաղացել։ Դժբախտաբար մեռացել եմ այդ մարդու անունը։ Արագախոս, արագաշարժ մեկն էր․ մարմնացած եռանդ և ուժ, միշտ պատրաստ ծառայելու ուր և իցե, ում և իցե, ինչպես առհասարակ երեխաների մեծամասնությունը։ Ծառայելու ոչ միշտ շահի համար, այլ հաձախ հենց այնպես, այսպես ասած, իր հոգու պահանջից դրդված։ Ապագայում ես շատ անգամ եմ տեսել հրեայի այդ սքանչելի հատկությունը, որ մակերեսորեն խորհող մարդիկ միշտ համարում են շահի ակնկալություն։

Ես պատմեցի մարդուն մեր անախորժ դրությունը։ Նա բարեսրտաբար ժպտաց ու անմիջապես առաջարկեց իր ծառայությունը, հայրական սիրով շոյելով երկրորդ որդուս, Արմենի գանգուր մազերը։

Մի ժամվա մեջ նա ամեն ինչ կարգադրեց․ վերջացրեց հաշիվը հյուրանոցի հետ, ուղեկցեց մեզ մինչև վոկզալ,