նրանցից ունի իր գնողը, իր տեղը, կանխավ որոշված, և ոչ մեկը մյուսին չի խանգարում իր գոռում-գոչյուններով, հայհոյանքներով, մտրակի սպառնալիքով, ինչպես այդ կարող էր լինել Թիֆլիսի կամ Երևանի շուկայում, եթե նա լիներ տասն անգամ պակաս բազմամարդ, որքան «Փարիզի որովայնը»։ Շատ-շատ լսվում են ֆրանսիացու կատակները, բարձրաձայն ծիծաղն ու քրքիջները։ Լսվում են և հայհոյանքներ, իհարկե, բայց ո՜րքան մեծ տարբերություն կա ֆրանսիացու և հայ ու առհասարակ արևելցու հայհոյանքների մեջ։ Ֆրանսիացին հայհոյելիս երբեք չի հիշում իր հակառակորդի ծնողներին ու պապերին, կամ կնոջը, քրոջը, զավակներին և «յոթը պորտը»։ Նա անարգում է միայն հակառակորդի անձնավորությունը։ Նրա սովորական հայհոյանքներն են․ տխմար, կոպիտ, անկիրթ կամ ուղտ և ամենազորեղը՝ salaud (կեղտոտ կամ անքաղաքավարի)։
Էմիլ Զոլան իր նկարագրության մեջ ֆրանսիական ճաշակի նրբությունը պատկերացրել է նույնիսկ այդտեղ, բազմատեսակ մթերքների դասավորման, այդ առօրյա պրոզայի մեջ։ Այստեղ մթերքների յուրաքանչյուր դասավորում ունի իր գեղեցկությունը, յուրաքանչյուր շարժում իր ռիթմը։
Վաճառքը շուկայում սկսվում է առավոտյան ճիշտ չորս ժամին, բայց մի ժամ առաջ արդեն Փարիզի բոլոր կողմերից եկել է մրգավաճառների, ծաղկավաճառների, մսավաճառների, մեծ ու փոքր հյուրանոցատերերի, ճաշարանների և սանտիմներ խնայող մասնավորների գնող բազմությունը։ Որոնք եկել են բեռնակիր ինքնաշարժներով,— դրանք խոշոր գնողներ են։ Մեծամասնությունը եկել է ձիաշարժ սայլերով, մարդաշարժ երկանիվներով կամ մի-մի տոպրակ ձեռներում։
Գերակշռում են խոհարարուհիները, այդ ամենից աղմկարար և ամենից կռվասեր տարրն ամբողջ աշխարհում։
Մթերքները դասավորվում են երկաթե վիթխարի բարակների տակ, ահագին դարակների կամ ուղղակի մերկ գետն ի վրա։ Բանվորները հարյուր կիլոգրամանոց տոպրակներն այս ու այն կողմ են նետում այնպիսի արագությամբ, որ կարծես խաղի գնդակներ են։ Այստեղ նրանց աշխատանքը ներկայացնում է մի սքանչելի օլիմպիադա, ու մասնակցողների