Էջ:Shirvanzade, Collection works, vol. 8.djvu/321

Այս էջը սրբագրված է

խաշը չէ, բայց բավական հիշեցնում է նրան, մանավանդ երբ սխտորով է ուտվում։

Ես չկարողացա ուտել, կուշտ էի, իսկ Սոմիկոն մի րոպեում խորթալով, դադարկեց իր ափսեն և ասաց.

— Դա զահրումար է, խաշ չէ...

— Ինչո՞ւ ուշ եկաք,— հարցրեց կին համարվածր, աշխատելով, իբր թե աննկատելի, ցույց տալ իր հոյակապ ծծերի ձյունային ճերմակությունը։ Այս գիջերն առանձնապես զվարճալի անցավ։ Շատերն էին եկել, ամերիկացիներ, անգլիացիներ, երկու ռուս իշխաններ։ Դուք, երևի, թուրքեր եք կամ եգիպտացիներ։ Անցյալները Մարոկկոյի իշխանն էր եկել։ Անճաշակ մեկն է, առաջնակարգ գեղեցկուհիներ առաջարկեցի, մերժեց։ Ափսոս մի քիչ ուշացել եք։ Բայց եթե կամենաք, էլի կգտնվեն։ Ազնիվ հյուրերի համար միշտ կարելի է գտնել, միայն պետք է կրկնակի վճարել, մի քիչ ուշ է, ցրված են, օթոմոբիլ պիտի ոլղղարկել։

Սոմիկոն ընդհատեց նրա երկարաբանությունը, դառնալով ինձ.

— Հետաքրքրական է, թող բերի տեսնենք...

— Դու գիտես, բայց ես կգնամ,— ասացի ես դիտմամբ և ոտքի ելա։

— Ես լսել եմ, որ...— փորձեց հակաճառել բարեկամս:

— Դու շատ բաներ ես Լսել,— ընդհատեցի ես,— բայց ոչ այն, ինչ կա իրապես։ Այդ քաֆթառի առաջարկած երջանկությունը որոգայթ է, իսկ նրա գեղեցկուհիները ահա նրանք են, որոնց տեսար փողոցներում։ Չեմ թողնիլ, որ մնաս այստեղ. ռևոլվերդ քեզ չի օգնիլ։ Խելք է հարկավոր, զգաստություն։ Կարդա ամեն օր առավոտյան լրագիրները և կտեսնես։ Գնա՛նք։

Ասացի և դուրս եկա։ Սոմիկոն հետևեց ինձ։ Երբ մենք դուրս եկանք նկուղից, մեծ շուկան դատարկվել էր, բայց ոչ ամայացել։ Արդեն նա հարյուրավոր ու հազարավոր փողոցներով տարածել էր քաղաքի բոլոր արվարձաններն ամեն ինչ, որ ստացել էր գյուղերից ու ագարակներից, ինչպես սիրտն է տարածում արյունը դեպի բոլոր