տեսակ մը Ֆիգարո դարձեր եմ։ Մենակ եմ, հոգնել եմ, ջղերս ալ ավրվել են։ Մտադրություն ունեմ Կովկաս երթալու, Էջմիածին ացելելու։ Հոնի գրադարանը խիստ կզբաղեցնե միտքս, քանի մը ձեռագրներ նայելու պետք կզգամ աշխատության մը համար։
— Ե՞րբ եք մտադիր գնալու։
— Տակավին որոշած չեմ, թերևս գարնան սկզբին կամ ամառը, եթե ջղերս ներեն։ Առայժմ ժամանակս սուղ է, կջանամ շուտով լույս ընծայել քանի մը գրական գործեր։
«Անահիատ»-ս ալ չեմ կրնար մեկդի դնել։
— Ի՞նչպես է «Անահիտի»-ի նյութական վիճակը։ Զոբանյանը փռթկաց, հազիվ կարողանալով գինու բաժակը բերնից անվտանգ հեռացնել։
— Ըսելու բան չէ,— ասաց նա, բերանը սրբելով,— «Անահիտ» հարյուր ֆրանկ ամսականի կնայե։ Սակայն հոգ չէ, կերթա, դուք ալ գործ մը պիտի տաք, կաղաչեմ…
— Ուրախությամբ,— խոստացա ես ամենայն անկեղծությամբ։— Ասացեք, Զոբանյան, ինչ վիճակումն է հայկական դատը Ֆրանսիայում։
Զոբանյանի դեմքը մռայլվեց, աչքերը սքողվեցին տրտմության շաղարշով։ ճակատը կնճռոտվեց։ Պարզ էր, որ ես դիպա մարդու սրտի ամենազգայուն լարին։
— Էհ, բարեկամս,— գոչեց նա, մի ծանր հառաչանք արձակելով կրծքի խորքից,— գեշ է, շատ գեշ մեր դատին վիճակը։ Ֆրանսիան զբաղված է իրմով, իրավունք ալ ունի, հազար ու մի տեսակի ներքին ու արտաքին կնճռոտ խնդիրներ։ Մեզի համակրող դեպյուտեներ կըսեն. «Այս խնդիրը լուծենք, այն լուծենք, հետո զբաղվենք հայկական դատով»։ Մինչև հիմա սեպարասիոնի խնդիրն էր, ան ալ վերջացավ, այժմ տեսնենք ինչ պիտի ընեն։ Էլեմանսոն ամեն անգամ բուտադ մը կը թռցնե բերնեն։ Այս օրերս ֆրանսիացի բարեկամներես մեկուն ըսեր է. Ա՜հ , ալ ինձ արյունոտեց հայկական արյունոտ խնդիրը»։
— Եվ դարձյալ շարունակում եք դիմե՞լ այդ մարդկանց օգնությանը,— գոչեցի ես վրդովված։
— Ի՞նչ ընենք, բարեկամս, ի՞նչ ընենք, բացի դիպլոմասիից