Էջ:Shirvanzade, Collection works, vol. 8.djvu/346

Այս էջը սրբագրված է

Եթե այդպես ստեր մի ուրիշը դաշնակցականներից , պատկերն այնքան այլանդակ, այնքան անամոթ չէր լինի։ Բայց խոսողը ԿոնստանդիՆ Խատիսյանն էր։ Այն մարդր, որ իմ նախազգուշացմանը պատասխանել էր մի տարի առաջ։

-Մենք թուրքերից երկյուղ չունենք, նրանք իմ կոշիկների տակին շարժեն[1]։

Մի պահ ես կամեցա հեռագրով հերքել այդ անպատկառ սուտը և հրապարակորեն մերկացնել Խատիսյան «գործիչի» դեմքը, բայց մտածեցի, ի՞նչ օգուտ բացի վնասից, քանի որ պրանով կարող էի մի աստիճան հրահրել փոխադարձ երկպառակտությունները երկու ազգությունների մեջ, որ հավաքել էին իբրև թե եղբայրական դաշինք կապելու։ Բավական էր, որ առանց այդ էլ տառապում էր իմ հոգին։

Հաճախ ինքս ինձ կշտամբում ու ամբաստանում էի, որ հեռացել եմ այն երկրից, որի կյանքովն էի սնվել ու ապրել, որի հետ կապված էի իմ հոգու բոլոր թելերով։ Ես ինձ համարում էի մի տեսակ դասալիք և ոչ ընտանիքիս ֆիզիկական փրկությունը, ոչ զավակներիս կրթության ապահովությունը չէին արդարացնում իմ աչքում իմ վարմունքը։ Չկա մարդու համար ավելի դաժան բարոյական տանջանք, քան այն, երբ նա ինքն է իր եղունգներով բզկտում իր հոգին։ Բայց չկա և ինքնամեղադրանք, որից ազատվելու համար մարդ չգիտե միջոց, թեկուզ սոփեդտությամբ։ Ես ինձ աշխատում էի մխիթարել այն մտքով, թե ինձ նման մի խաղաղասեր հոգի չունի ոչ մի դեր այնտեղ, ուր սրեր են խաչաձևվում։

Դաշնակցությունն ուղարկել էր երկուսին իր ղեկավարներից՝ Կարո Բաստրմաճյանին ու Հովհաննես Քաջագիաւնուն, Փարիզում ապաոտանված ռուսահայ հարուստներից դրամ պահանջելու։

— Ինչու՞ համար է այդ հանգանակությունը,— հարցրի ես Կարո Բաստրմաճյանին։

  1. 1911 թվականին, երբ Կոնստանդին Խատիսյանը մեռավ, նրա գազազի վրա արծաթե պսակ դրեց Հաշի Զեյնալ Արդիե Թեղիևր։ Ի՞նչ էր նշանակում «վշտակության» այդ արտահայտությանը։ Համերաշխության սիմվո՞լ։ Բայց ե՞րբ։ Այն ժամանակ, երբ տասնյակ հազարավար անմեղների այրուն, էր թափվել և դեռ շարունակվում էր հոսալ Շ․։